Հինգշաբթի, 11 Նոյեմբերի 2010 18:16
Արդիական հայացք ֆինանսական շուկայի “ավանդական” պրոբլեմներին
ԱրմԻնֆո. Ֆ.Ի.Կ.Օ. ունիվերսալ վարկայինկազմակերպության գործադիր տնօրեն Իրինա Սիմոնյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը
Տիկին Սիմոնյան, վարկային շուկայում Ձեր ընկերությունը հայտնվել է բոլորովին վերջերս, ինչի առիթով էլ շնորհավորում եմ Ձեզ: Կուզենայի իմանալ, թե շուկայի “նորելուկներն” ինչպե՞ս են վերաբերվում վարկային կազմակերպությունների կապիտալիզացիայի նորմատիվների առաջիկա խստացմանը: Վարկային կազմակերպությունների գերակշռող մասն այդ խստացումները համարում է չափազանց:
Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման լուրջ պրոբլեմներից մեկը դեռևս մնում է ցածր կապիտալիզացիան: Այդ խնդրի լուծման իմաստով ես լիովին համաձայն եմ մեր ռեգուլյատորի նախաձեռնության հետ, սակայն գտնում եմ, որ վարկային կազմակերպությւոնների կապիտալիզացիայի ընթացակարգը պետք է իրականացնել աստիճանաբար և խելամիտ ժամկետներում, ճիշտ այնպես, ինչպես որ դա արվեց բանկային համակարգում: Չէ՞ որ բանկերն էլ առանձնահատուկ ոգևորությամբ չընդունեցին բանկային համակարգի կարգավորման ուղղությամբ իրականացվող ռեֆորմները, սակայն ժամանակը ցույց տվեց բանկերի նորմատիվային բազայի հիմնավոր ու արդյունավետ լինելը: Եվ այդ նորմատիվային բազայի շնորհիվ է, որ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ընթացքում բանկերը կարողացան պահպանել իրենց իրացվելիությունը:
Եթե աշխատում ես ֆինանսական շուկայում և ուզում ես ինչ-որ գործընթացներ առաջ տանելով զարգանալ, ապա պետք է ունենաս բավարար ֆինանս, լուրջ դրամական միջոցներով գործառնություններ իրականացնելու համար: Այսօր, Հայաստանում անգամ ամենափոքր բիզնեսն սկսելու համար պահանջվում է ոչ թե 5-7 հազ.դոլար, ինչպես շատերն են գտնում, այլ ամենաքիրը 20 հազ.դոլար: Առաջին հերթին, հարկավոր է այդ բիզնեսը գրանցել, հետո գտնել աշխատողներ, վարձել տարածք, կազմակերպել գովազդ, գնել անհրաժեշտ սարքավորումներ և շատ այլ բաներ: Ես ավելի քան վստահ եմ, որ ինձ հետ համաձայն են մեր բոլոր գործարարները, որոնք նույնպես ինչ-որ ժամանակ եղել են “սթարթափնիկներ”:
Այսինքն, վերջին հաշվով, մեծ կապիտալիզացիան վարկային կազմակերպություններին թույլ կտա վարկավորման ավանդական ձևերից բացի զբաղվել նաև այլ գործունեությամբ, օրինակ, ֆակտորինգով և լիզինգով: Չէ՞ որ վարկային կազմակերպությունների լիցենզիան դա թույլատրում է:
Իհարկե: Ի դեպ, սկզբում մեր ընկերության բաժնետերերը, որոնցից մեկն էլ ես ինքս եմ, որոշել էին ստեղծել լիզինգային կազմակերպություն և բացարձակապես ցանկություն չկար զբաղվել ավանդական վարկավորմամբ: Սակայն, ցավոք, գործող օրենսդրությունը, մասնավորապես, լիզինգային ընկերությունների հարկումը, այդ պրոդուկտն այսօր դարձնում են ոչ եկամտաբեր:
Բայց չէ՞ որ այսօր շուկայում կան բավականաչափ հաջողությամբ աշխատող լիզինգային ընկերություններ:
Կան, բայց խոսքը գնում է դասական լիզինգի, այն պրոդուկտի մասին, որը մեծ մասսայականություն է ստացել ողջ քաղաքակիրթ աշխարհում, սակայն, ցավոք, մեր գործարարների կողմից դեռևս չիկարառվում: Վերադառնալով կապիտալիզացիայի վերաբերյալ հարցին կուզենայի մեկ անգամ ևս ընդգծել, որ արագ զարգացող աշխարհում, գլոբալիզացիայի երևույթների խորացման լույսի ներքո, այդ քայլը պարզապես անխուսափելի է: Վաղ թե ուշ համաշխարհային զարգացման միտումները, մասնավորապես խոսքը գնում է կապիտալի խոշորացման համաշխարհային միտումների մասին, կհասնեն նաև մեզ: Այնպես որ, լրացուցիչ կապիտալիզացիայի հարցը բարձրացնելն անհրաժեշտություն է: Հավատացեք, այն 150 մլն.դրամը, որն այսօր հանդիսանում է վարկային կազմակերպությունների նվազագույն կապիտալը, այսօր մեծ փող չէ, դրանք շատերը կարող են ունենալ և ամենայն հավանականությամբ արդեն ունեն, քանի որ այսօր Հայաստանում գործում է 31 վարկային կազմակերպություն, ինչը, իմ կարծիքով, հայ իրականության համար շատ-շատ է: Այլ հարց է, որ նման գործընթացները, ինչպիսին խոշորացումն է, չի կարելի իրականացնել արհեստական ճանապարհով, դրանով բարդացնելով վարկային կազմակերպությունների առանց այդ էլ դժվարին կյանքը: Նման գործընթացները պետք է բացառապես թելադրված լինեն շուկայի կողմից:
Դուք ասացիք, որ վարկայինկազմակերպությունների կյանքն այնքան էլ թեթև չէ: Ինչպիսի՞ ռիսկերի ու դժվարությունների հետ են այսօր նրանք բախվում:
Առաջին հերթին, շուկայական ռիսկերի հետ, որոնց հետ այսօր բախվում է ցանկացած ֆինանսական կազմակերպություն: Երկրորդ, օրենսդրական բազայի անկատար լինելու հետ: Երրորդ խնդիրը կայանում է նրանում, որ վարկային կազմակերպությունները վերը նշված խնդիրների պատճառով այսօր չեն կարողանում շուկային առաջարկել որևէ ինովացիոն լուծումներ, և հետևաբար, չեն կարողանա նաև մրցակցել բանկերի հետ, քանի որ լիզինգի պարագայում լուծված չեն երկակի հարկման հարցերը, իսկ ֆակտորինգային գործառնությունների համար կապիտալը բավարար չէ: Նման պայմաններում ավելի լուրջ ֆինանսական դրամական հոսքերի կառավարումը բխում է վարկային կազմակերպությունների շահերից, սակայն, կրկնում եմ, կապիտալիզացիան արհեստականորեն ավելացնել չի կարելի: Այսօր վարկային կազմակերպությունների շուկայում քիչ չեն փոքր կապիտալով ընկերությունները և բարդացնել նրանց կյանքը, ստիպել նրանց միավորվել, երբ նրանք ունեն իրենց կապիտալը, իրենց ակտիվները, իրենց պատմությունը, պետք չէ: Դրանց խոշորացման գործընթացը պետք է ընթանա աստիճանաբար, 7-10 տարում: Կարծում եմ, այդ ժամանակահվածում նրանք անպայման կաճեն, իսկ նրանցից շատերը կարող են վերակազմավորվել բանկային կառույցի, մանավանդ որ նման պլաններ ոմանք ունեին:
Կարելի է և պետք լինել նման գործընթացների կատալիզատոր, ընդունել որոշակի ռեպրեսիվ միջոցներ, բայց կատալիզատորի ֆունկցիան չպետք աճի, վերածվելով ինչ-որ ավելի մեծ երևույթի: Մեզ մոտ այդ ռեպրեսիվ միջոցները որոշ կազմակերպությունների համար, վերջին հաշվով, կարող են բերել շուկայից անդարձ դուրս գալուն, մասնավորապես, այն կազմակերպությունների համար, որոնց գործունեությունն ուղղված է դեպի բնակչության սոցիալապես խոցելի խավերը: Այդպիսի վարկային կազմակերպություններից ոմանց հաճախորդների թիվն ավելի շատ է, քան բանկերինը, անգամ հասնում է 5 հազարի: Եվ դա այն դեպքում, որ բանկերը վարկային շուկայում գործում են ավելի վաղուց, քան վարկային կազմակերպությունները: Այնպես որ, ֆինանսական ողջ համակարգի կապիտալիզացիան բարձրացնել պետք է, որովհետև լավ չէ մշտապես լինել աղքատի կարգավիճակում և փող մուրալ, չէ՞ որ իրականում մենք աղքատ ազգ չենք, մենք ունենք ամենահարուստ Սյուռքներից մեկը: Սակայն այնպիսի գործընթացները, ինչպիսիք խոշորացումն է, պետք է թելադրված լինեն շուկայի կողմից:
Խեղճ Սփյուռք, այն այսօր վերածվել է դրամակամ միջոցների ներգրավման գործիք:
Ես երկար եմ աշխատել մեր Սփյուռքիներկայացուցիչների հետ և կասեմ Ձեզ, որ նրանք ուրախ են իրենց միջոցները տեղափոխել հայկական շուկա, քանի որ արտասահմանում իրենց խնայողությունների համար նրանք ստանում են ոչ այնքան մեծ եկամուտ: Իսկ հայկական շուկայում ակտիվների եկամտաբերությունը բավականին բարձր է, ինչն էլ գրավում է նրանց ուշադրությունը: Պարզապես ողջ պրոբլեմը կայանում է նրանց ներդրումների համար երաշխիքների ինստիտուտի բացակայության մեջ: Հատկապես այդ խնդրի վրա էլ պետք է լուրջ մտածել: Ինչո՞ւ մեր հայրենակիցների փողերը “նստած” են այլ երկրներում և ոչ թե Հայաստանում:
Իսկ ինչո՞ւ: Կիսվեք, խնդրեմ, այդ հարցի վերաբերյալ Ձեր դիտարկումների մասին:
Այդ հարցը չպետք է ինձ հասցեագրվի: Այն պետք է բարձրացնեն մեր երկրի բոլոր ֆինանսիստները: Իսկ ինչո՞ւ Հայաստանում չստեղծել Սփյուռքի համար արդյունավետ ներդրումների հնարավորություն, չէ՞ որ դա միշտ էլ կարող է բերել տնտեսության զարգացման: Եթե Հայաստանում ստեղծվի արդյունավետ օրենսդրական դաշտ, ստեղծվի ներդրումների երաշխիքների լուրջ ինստիտուտ, մեր Սփյուռքը, հավատացեք, անմիջապես կարձագանքի: Ավանդների 1 մլն.դրամի չափով երաշխիքը ոչ մի ձևով չի կարող իրական երաշխիք հանդիսանալ ներդրումների համար: Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են կոնցեպտուալ, ավելի լուրջ լուծումներ: Դա կբերի շուկայական ռիսկերի, այդ թվում նաև տոկոսադրույքների զգալի նվազեցման: Ավանդների երաշխիքների խնդիրը պետք է լուծվի իրավասու պետմարմինների մակարդակով, կամ երկրում ֆինանսական ռիսկերի ապահովագրության ինստիտուտի զարգացմամբ: Ցավոք, այսօր մենք չունենք ոչ ֆինանսական ռիսկերի ապահովագրություն, ոչ էլ որևէ այլ երաշխիքներ, հետևաբար, Սփյուռքի վրա հույս դնել նույնպես չենք կարող:
Վերադառնամ վարկային կազմակերպությունների կապիտալիզացիայի հարցին: Որոշ փորձագետներ գտնում են, որ ռեգուլյատորի այդ որոշումը թելադրված է վարկային կազմակերպությունների գործունեությունը արտարժույթի, այդ թվում կանխիկ արտարժույթի, շուկայում սահմանափակելու ցանկությամբ, քանի որ նրանց ակտիվ գործողությունները արտարժույթի շուկայում առաջացնում են փոխարժեքի լուրջ տատանումներ:
Անցյալ տարվա հոկտեմբերից Կենտրոնական բանկը բանկերի համար ընդունեց արտարժութային բաց դիրքի նորմատիվը: Այդ նույն նորմատիվը ռեգուլյատորը մտադիր է ընդունել նաև վարկային կազմակերպությունների համար: Ես դրա դեմ ոչինչ չունեմ, քանի որ ֆինանսական շուկայի բոլոր գործընթացներն էլ պետք է կարգավորվեն:Սակայն, եթե վարկային կազմակերպությունը հրապարակային օֆերտայի ճանապարհով չի զբաղվում միջոցների ներգրավումով, ապա ի՞նչ սահմանափակումների մասին կարող է լինել խոսքը:
Տիկին Սիմոնյան, մի քանի խոսք Ձեր ընկերության գործունեության մասին: Վարկային ո՞ր պրոդուկտների վրա է շեշտադրված ընկերության գործունեությունը, և ո՞վ է հանդիսանում ընկերության բաժնետերը:
Ընկերության բաժնետերերը 3 ֆիզիկական անձեր են` ռեզիդենտներ: Ես նույնպես հանդիսանում եմ ընկերությքան բաժնետերերից մեկը: Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, մեր գործունեությունն ուղղված է ՓՄՁ վարկավորմանը, սակայն նույն ակտիվությամբ մենք պատրաստ ենք տրամադրել նաև այլ վարկային ծառայություններ, բացառությամբ, առայժմ, հիպոթեկի: Ի դեպ, մենք ունենք նաև բազմաթիվ սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր: Մասնավորապես, խոսքը գնում է կրթական վարկերի մասին: Մենք դրանք տրամադրում ենք ուսանողներին, 1 տարի ժամկետով և 18% տարեկան տոկոսադրույքով, ընդ որում` առանց գրավային ապահովման: Վարկի առավելագույն չափը կազմում է 1 մլն.դրամ: Վարկի ստացման սխեման նույնպես շատ պարզ է և վարկառուին ազատում է փաստաթղթային քաշքշուկներից: Մասնավորապես, այդ վարկի ստացող կարող է հանդիսանալ նաև ծնողը կամ ուսանողի ցանկացած մերձավոր: Նրանից պահանջվում է ընկերությանը ներկայացնել աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև երաշխավորների աջակցությունը: Ընդ որում, երաշխավորի դերում կարող է հանդես գալ նաև իրավաբանական անձը, ինչն ավելի կթեթևացնի վարկի ստացման գործընթացը: Իմ կողմից թվարկված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում վարկը կարող ենք ձևակերպել մեկ օրում:
Բաբայան Էլիտա
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ