Ուրբաթ, 12 Նոյեմբերի 2010 12:05
Յունիբանկ՚-ը ներկայացնում է բիզնեսի համար նախատեսված նոր վարկատեսակ` ՙՈւնիվերսալ՚
ԱրմԻնֆո. Փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի աջակցման նպատակով ՙՅունիբանկ՚-ը մշակել է նոր վարկատեսակ ՙՈւնիվերսալ՚` սկսած 10% տարեկան տոկոսադրույքով:
Նոր վարկատեսակի պայմանների համաձայն, դրամական միջոցները տրամադրվում են մինչեւ 48 ամիս ժամկետով, վարկի գումարը կազմում է 50 հազ.500 հազ ԱՄՆ դոլար: Թույլատրվում է վարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:
Այսօր ՙՅունիբանկ՚-ի բիզնես-վարկավորման ծրագրերն ամենապահանջվածներից են շուկայում: Արդյունաբերության վարկավորման ծավալներով ՙՅունիբանկ՚-ը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Բիզնես-վարկավորման ծրագրերի շրջանակներում հաճախորդին առաջարկվում են մասնագիտացված վարկեր` հաշվի առնելով հաճախորդների տարբեր խմբերի պահանջմունքները եւ տվյալ բիզնեսի առանձնահատկությունները: Նման մոտեցումը հաճախորդի համար ապահովում է համալիր բանկային սպասարկում և երկարաժամկետ համագործակցություն:
2010թվականի երրորդ եռամսյակի վերջին ՙՅունիբանկ՚-ի ակտիվների ծավալը գերազանցել է 106 մլրդ դրամը: Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2009թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճել է 32,6%-ով և սեպտմբրի 30-ի դրությամբ կազմել մոտ 74 մլրդ դրամ: Բիզնես-վարկերին բաժին է ընկել 47,2 մլրդ դրամը: