Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2010 13:15
Հայաստանում աճել են թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից բարձրացվել են թանկարժեք մետաղների գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2010 թվականի նոյեմբերի 15-21-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`
ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16380 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ աճելով 3.4%, արծաթի գինը սահմանվել է 321.41 դրամ (աճը կազմել է 9.8%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20536.88 դրամ, ինչը 2.4% ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 8281 դրամ (աճելով 8.4%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 19.7%, պալադիումի գինը` 60.7%, արծաթի գինը` 48.8%, պլատինի գինը` 10%: