Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2010 15:43

Արդշինինվեստբանկը շուկայական նիշաներ է բացահայտում սպառողական վարկավորման համար


ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկի մանրածախ վարկավորման զարգացման վարչության ղեկավար Դավիթ Առաքելյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Առաքելյան. հայտնի է, որ նախորդ տարում սպառողական շուկայում տիրող պասիվությունից հետո ընթացիկ տարում նկատվում է որոշակի ակտիվացում: Ինչպիսի՞ն են սպառողական վարկավորման տեմպերն Արդշինինվեստբանկում:


Ներկայումս Արդշինինվեստբանկում նկատվում են սպառողական վարկերի աճի միտումներ: Նախորդ տարի բանկը բոլոր ճիգերն էր գործադրում հակառակ պտտվող այդ “անիվը” կանգնեցնելու, մասնավորապես, սպառողական վարկավորման ծավալները պահպանելու ուղղությամբ, քանի որ 2009 թվականին բանկը շատ քիչ քանակով սպառողական վարկեր էր տրամադրել: 2010 թվականին մեր ուշադրությունը, հիմնականում, ուղղվեց վարկավորման մեխանիզմների կարգավորման վրա, ելնելով նրանից, որ մենք աշխատում ենք առաջարկել այնպիսի պայմաններ, որոնք կհամապատասխենեն շուկայի այսօրվա պահանջներին` վերցրած ռիսկերի զսպման և քաղաքացիների վարկունակության գնահատման տեսանկյունից: Մենք գտնում ենք, որ մեր կողմից իրականացվող միջոցառումները կբացահայտվեն 2011 թվականին, երբ կարձանագրվի վարկավորման ծավալների զգալի աճ:

Այսօր մենք առաջարկում ենք համեմատաբար ցածր ռիսկեր պարունակող վարկեր, բայց դրա հետ մեկտեղ, մշտապես ընդլայնում ենք առաջարկվող պրոդուկտների շարքը:

Ինչպիսի՞ սպառողական վարկեր է այսօր տրամադրում Արդշինինվեստբանկը: Ինչպե՞ս եք գնահատում այդ պորտֆելի որակը:

Սպառողական վարկերի շարքը մեզ մոտ բավականին լայն է` սկսած ֆիզիկական անձանց ավտովարկավորումից մինչև ֆիզիկական և իրավաբանական անձանց հիփոթեկային վարկավորում: Մենք վստահ ենք, որ տրամադրված վարկերի որակը բավականին բարձր է, քանի որ մենք ամբողջ տարի մշակում էինք ռիսկերի կառավարման հիմնական գործընթացների կարգավորման համար նախատեսվող մեխանիզմներ:

Արդշինինվեստբանկի վարկային պորտֆելում ի՞նչ բաժին են կազմում ավտովարկավորումը և հիպոթեկը:

Արդշինինվեստբանկի սպառողական վարկերի ծավալները 2010 թվականի սեպտեմբերի 30-ին կազմել են 19.3 մլրդ.դրամ, որը կազմում է վարկային պորտֆելի մոտ 30%-ը: Այդ պորտֆելում ավտովարկավորման բաժինն ամենամեծն է` 20%, իսկ հիպոթեկային վարկավորման ծավալները կազմում են մոտ 10%: Հայաստանի բանկային համակարգի ավտովարկավորման ընդհանուր միագումար ծավալներում Արդշինինվեստբանկի բաժինը կազմում է ավելի քան 14%, որն այս ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում երկրի բանկերի շարքում:

Ի՞նչ պայմաններով է բանկը տրամադրում ավտովարկերը: Ինչքանո՞վ են դրանք պահանջված: Բանկն աշխատո՞ւմ է ավտոդիլերների հետ: Ո՞ր ապահովագրական և գնահատող կազմակերպությունների հետ է բանկը համագործակցում ավտովարկերի գծով:

Այսօր շուկան լցված է նոր, մատչելի, սակայն ոչ բրենդային մեքենաներով: Երկրի բնակչության մոտ նկատվում է առաջնային շուկայից ավտոմեքենա գնելու պահանջարկ: Ելնելով շուկայի կոնյունկտուրայից, մենք վարկեր ենք տրամադրում առաջնային շուկայից ավտոմեքենա գնելու համար, 20% կանխավճարով, 15% տարեկան տոկոսադրույքով և 5 տարի մարման ժամկետով: Արդշինինվեստբանկը համագործակցում է մի քանի ավտոդիլերների հետ և բանակցություններ են ընթանում նոր ավտոդիլերների հետ նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ: Առաջնային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում գնահատում չի կատարվում: Ձեռք բերվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացվում է պարտադիր կերպով, մասնավորապես, Արդշինինվեստբանկը հանդիսանում է “ՌՈՍԿՈ” ապահովագրական ընկերության գործակալը, ինչը հաճախորդների համար թեթևացնում է Պոլիսի ընտրությունն ու ստացումը:

Ինչպե՞ս եք գնահատում հիպոէեկային շուկայում տիրող իրավիճակը: Ի՞նչ պայմաններով է բանկն առաջարկում հիպոթեկային վարկերը:

Այսօր Հայաստանում գործում են մի քանի ծրագրեր, որոնց շնորհիվ երկրի հիպոթեկային շուկան զարգանում է բավականին ուժեղացված տեմպերով: “Ազգային հիպոթեկային ընկերություն” և “Երիտասարդներին մատչելի բնակարան” ունիվերսալ վարկային կազմակերպությունները, որոնք ստեղծվել են 2009 թվականի հունիսին և 2010 թվականի փետրվարին, գործում են հիպոթեկային վարկերը վերաֆինանսավորելու նպատակով, բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն տալով հիպոթեկային շուկայում պահպանել աճի տեմպերը: Արդշինինվետբանկը նույնպես հանդիսանում է գերմանական KfW բանկի հիպոթեկային ծրագրի մասնակիցներից մեկը: Մեր կարծիքով, հիպոթեկային շուկայում տիրող մրցակցությունը թույլ է տալիս ավելի աշխուժացնել շուկան: “Երիտտասարդներին մատչելի բնակարան” ծրագրի շրջանակներում մենք տրամադրում ենք 15 տարի մարման ժամկետով վարկեր, 10.5% տարեկան տոկոսադրույքով, որի 2%-ը սուբսիդացվում է պետության կողմից:

Ի՞նչ ռեսուրսներով է բանկն իրականացնում սպառողական վարկավորումը: Ինչպե՞ս է լուծվում դրամային իրացվելիության հարցը:

Համաձայն գործող օրենսդրության, սպառողական վարկերը տրամադրվում են դրամով, բացառությամբ քարտային և հիպոթեկային վարկերի: Դրամային պրոբլեմը լուծվում է ներգրավված ավանդների հաշվին, իսկ հիպոթեկի կամ գյուղվարկերի դեպքում` վերաֆինանսավորող կազմակերպությունների հետ համագործակցության հաշվին, այսինքն, վարկերը տրամադրում ենք դրամով, իսկ վերաֆինանսավորող կազմակերպությունը փոխհատուցում է դրամական ռեսուրսները: Նման պրոբլեմ կար նաև ավտովարկերի ու մի շարք այլ վարկերի պարագայում, սակայն այն բանից հետո, երբ 2009 թվականին բանկը միջոցներ կուտակեց և իր համար ստեղծեց իրացվելիության անվտանգության բարձիկ, իրացվելիության մակարդակը մեզ մոտ բարձր է:

Կուզենայի նշել, որ այսօր շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ռիթեյլի ոլորտին, 2011 թվականից պլանավորելով ագրեսիվ մանրածախ վարկավորման իրականացում: Մենք բացահայտում ենք սպառողական վարկավորման շուկայական նիշաներն ու աշխատում արագորեն դրանք զբաղեցնել:


Արթուր Ասլանյան



ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40