Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2010 15:55
Հայաստանի բանկային համակարգի ROA-ն 2010 թվականի 9 ամիսներին կազմել է 8.33%, իսկ ROE-ն` 1.75%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը ROA 2010 թվականի 9 ամիսներին կազմել է 8.33%,տարվա կտրվածքով աճելով 5.5%: Իսկ ակտիվների շահութաբերության մակարդակը ROE հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.75%, տարվա կտրվածքով աճելով 1.2%: 2008 թվականի համեմատ բանկային համակարգի ROE-ն իջել է 2.3%, իսկ ROA-ն` 0.6%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի ռենկինգի,  2010 թվականի 9 ամիսներին ROE և ROA ցուցանիշների աննշան բարելավումը պայմանավորված է բանկերի կողմից արտարժույթի վերագնահատման բացասական սալդոյով, ընդ որում, մեկ տարի առաջ, ճգնաժամային, ինչպես նաև մարտ ամսին ՀՀ դրամի  արժեզրկման պայմաններում, այս ցուցանիշը նույնպես եղել է բացասական, սակայն, համարյա 5 անգամ գերազանցում էր 2010 թվականի 9 ամիսների բացասական մակարդակը:
ROE մակարդակվ առաջատարներն են` Արցախբանկը` 16.32%, HSBC Բանկ Հայաստանը` 15.93%, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 3.55%, Ինեկոբանկը` 3.31%, Կոնվերս Բանկը` 12.02%: Իսկ ROA գծով առաջատարներն են`ՎՏԲ-Հայաստան Բանկը` 15.20%, Ինկոբանկը`14.60%, Զարգացման Հայկական Բանկը` 2.89%, Արցախբանկը` 2.60% և Արարատբանկը` 2.50%:
Առևտրային բանկերի միագումար ընդհանուր կապիտալը հաշվետու ժամանակահատվածում աճլ է 22.5%, 9 ամիսներին` 11%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 4.4%, սեպտեմբերի 30-ին հասնելով 317.7 մլրդ.դրամ կամ 879.2 մլն.դոլար: Միագումար ակտիվնրը տարվա կտրվածքով աճել են 16.5%, 9 ամիսներին` 7.1%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 6%, սպտեմբերի 30-ին հասնելով 1.5 տրլն դրամի կամ 4 մլրդ. դոլարի: Միագումար չբաշխված շահույթը 9 ամիսների արդյունքում կազմել է 24.1 մլրդ.դրամ կամ 66.7 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 4 անգամ:
Ընդհանուր կապիտալ չափերով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Bank - 38.1 մլրդ.դրամ, Ամերիաբանկ`  31.2 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկ` 28.2 մլրդ.դրամ, Արշինինվեստբանկ` 27.9 մլրդ.դրամ և HSBC Բանկ Հայաստանը` 23 մլրդ.դրամ: Ակտիվների չափերով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Bank – 172.7 մլրդ.դրամ, Ամրիաբանկը` 152.5 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը` 127.8 մլրդ.դրամ, Հայբիզնեսբանկը` 117.5 մլրդ.դրամ և Արդշինինվեստբանկը` 115 մլրդ.դրամ: Չբաշխված շահույթի մակարդակով 2010 թվականի 9 ամիսներին առաջատարների հնգյակում են` ՎՏԲ-Հայաստան Բանկը` 3.2 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը` 3 մլրդ.դրամ, ACBA-Credit Agricole Bank` 2.9 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 2.1 մլրդ.դրամ և Հայբիզնեսբանկը` 1.7 մլրդ.դրամ: