Երեքշաբթի, 16 Նոյեմբերի 2010 12:41
Առեկսիմբան Գազպրոմբանկի Խումբը՚ 42 անգամ ավելացրել է Հայաստանի արդյունաբերական հատվածի վարկավորումը, դառնալով առաջատար
ԱրմԻնֆո. ՙԱռեկսիմբան Գազպրոմբանկի Խումբը՚ տարվա կտրվածքով 42 անգամ ավելացրել է Հայաստանի արդյունաբերական հատվածի վարկավորումը, 20-րդ տեղից բարձրանալով 4-րդ տեղ: Արդյունքում, Բանկի վարկային պորտֆելում արդյունաբերության վարկավորման բաժինը 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2.1%-ից բարձրացել է մինչև 40%: Այս մասին են վկայում ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի տվյալները:
Ինչպես հաղորդել են ՙԱռեկսիմբան Գազպրոմբանկի Խումբը՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, արդյունաբերության վարկավորման ծավալը բացարձակ արտահայտությամբ կազմել է 17 մլրդ.դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 401.4 մլն.դրամ: