Չորեքշաբթի, 17 Նոյեմբերի 2010 16:54
ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է փոքր բիզնեսի վարկավորման համար ՀՀ դրամով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է փոքր բիզնեսի վակավորման համար ՀՀ դրամով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի 3-4% իջեցման մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի նոյեմբերի 15-ից 2011 թվականի մարտի 1-ը ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկեր փոքր բիզնեսի համար տարեկան 14% տոկոսադրույքով, եթե վարկառուն գրանցված է կամ նրա բիզնեսի հիմնական գործունեությունը ծավալվում է ք. Երևանում, իսկ 13% այն վարկառուների համար, որոնք գրանցված են կամ բիզնես գործունեությունը ծավալումն են ՀՀ մարզերում:
Աղբյուրի համաձայն վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի ժամկետով, 4 -60 մլն ՀՀ դրամ գումարի չափով: ՙԲանկը հերթական քայլն է կատարում փոքր բիզնեսի վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ` միևնույն ժամանակ կարևորելով մարզերում բիզնեսի զարգացման խթանումը: Մեր հաճախորդների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ բիզնեսի զարգացման համար` զերծ պահելով արտարժույթային ռիսկերից, հնարավորություն տալով ունենալ երկարաժամկետ և բավական մատչելի ռեսուրսներ՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
ՎՏԲ-Հայաստան բանկը իրականացնում է փոքր բիզնեսի վարկավորում Հայաստանում ամենամեծ մասնաճյուղային ցանցի միջոցով: Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնց գործունեության տարեկան հասույթը չի գերազանցում 1 մլրդ ՀՀ դրամը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ: