Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2010 18:59
Առևտրային վարկավորումը HSBC Բանկ Հայաստանի հաջողության գրավականն է
ԱրմԻնֆո. Առևտրային վարկավորման ոլորտի ակտիվությունը HSBC Բանկ Հայաստանի հաջողության հիմնական գրավականն է: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, բանկի կողմից տարբեր ընկերությունների տրամադրվել են 80 մլն. դոլարի վարկեր:
Ըստ ԱրմԻնֆո գրծակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, HSBC Բանկ Հայաստանի ակտիվները 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել ն 127.8 մլրդ.դրամ ¥3 տեղ¤, որոնց 70%-ը կազմում են վարկային ներդրումները ¥3 տեղ¤: Բանկի վարկային պորտֆելում ավելի քան 70% է կազմում տնտեսության վարկավորումը, 27.5%` առևտրի վարկավորումը, 19.4%` արյունաբերության ոլորտի վարկավորումը, 11.8%` շինարարությունը, 5.9%` սպասարկման ոլորտը, որոնցով Բանկը զբաղեցնում է առաջին երեք հորիզոնականները Հայաստանի բանկային համակարգում: