Ուրբաթ, 19 Նոյեմբերի 2010 18:32
ACBA-Credit Agricole Bank-ը ձեռնամուխ է եղել American Express Gold քարտերի թողարկմանը
ԱրմԻնֆո. ACBA-Credit Agricole Bank-ը, լինելով Gold American Express (AmEx) կորպորացիայի բացառիկ գործակալը, ձեռնամուխ է եղել American Express Gold քարտերի թողարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ACBA-Credit Agricole Bank-ի մամուլի ծառայությունից, American Express-ի հետ համագործակցության պայմանագիրն ստորագրվել է 2009 թվականի օգոստոսի 27-ին, որի շրջանակներում Բանկն առաջինը Հայաստանում, ընթացիկ տարվա մարտից սկսել է սպասարկել Amex քարտերը:
American Express Gold քարտերը Հայաստանում սպասարկվում են առևտրի/սպասարկման բազմաթիվ կետերում, այդ թվում նաև ռեստորաններում, հյուրանոցներում և այլն: Քարտն իր մեջ ներառում է ծառայությունների հետևյալ փաթեթը` Membership Rewards, ճանապարհային ապահովագրություն, գնումների ապահովագրություն, ճանապարհորդությունների ընթացքում մատուցվող ծառայություններ, American Express Selects, ֆինանսական ճկունություն, համաշխարհային մակարդակի սպասարկում:
ՙՄենք հպարտանում ենք նման հայտնի բրենդի հետ համագործակցության համար, որի սպասարկման փորձն ու որակը կանդրադառնան նաև մեր հաճախորդների վրա՚,-ընդգծել է ACBA-Credit Agricole Bank-ի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը:
American Express ընկերության փոխնախագահ Ալեքս Ֆուրբրն իր կողմից հպարտությամբ է նշել, որ American Express Gold-ը, որպես համաշխարհային մակարդակի պրոդուկտ, թողարկվում է Հայաստանում: Նա նշել է նաև, որ այդ պրոդուկտի հետ միասին կմատուվի նաև ֆինանսական ծառայությունների և արտոնությունների նոր մակարդակ: