Ուրբաթ, 19 Նոյեմբերի 2010 18:33
Հայաստանում գրանցված ավտոմեքենաների մոտ 10% արդեն ունեն ԱՊՊԱ ապահովագրական Պոլիսներ
ԱրմԻնֆո. Հայաստանում գրանցված ավտոմեքենաների մոտ 10% արդեն ունեն ԱՊՊԱ ապահովագրական Պոլիսներ: Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայի 15-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում նման տեղեկություններ է հրապարակել Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների Ասոցիացիայի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Մինչև ԱՊՊԱ մասին օրենք ուժի մեջ մտնելը, նրա գնահատականերով, այս ցուցանիշը կկազմի 80%:
Ասոցիացիայի տնօրենը նշել է նաև, որ ԱՊՊԱ ներդրումից հետք հայ ապահովագրողների տարեկան մուտքերը պարտադիր ապահովագրության մասով կկազմի 13-14 մլրդ.դրամ: 2010 թվականի 9 ամիսներին ապահովագրական մուտքերը կազմել են 6.6 մլրդ.դրամ, 2009 թվականի 8.1 մլրդ.դրամի համեմատ: Նա նշել է, որ Հայաստանում գործող ապահովագրության 14 տեսակների մեջ ամենամեծ մասսայականություն է վայելում ԿԱՍԿՈ-ն, որի բաժինը ապահովագրական ընդհանուր վճարների կազմում եղել է 16% կամ 1.3 մլրդ.դրամ: Նրա խոսքերով, հայ վարորդները ԱՊՊԱ Պոլիսներին զուգահեռ ակտիվորեն ձեռք են բերում նաև ԿԱՍԿՈ Պոլիսներ:
Մեկնաբանելով Հայաստանում կյանքի ապահովագրության կայացման ու զարգացման հնարավորությունները Ա.Օհանջանյանը հիշեցրել է, որ համաձայն գործող օրենսդրության, ապահովագրական ընկերությունը չի կարող միաժամանակ իրականացնել և կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն: Հետևաբար, երկրում այդ ինստիտուտի կայացումն ու զարգացումը նախատեսում է նոր ապահովագրական ընկերությունների ստեղծում, որոնք կմասնագիտանան բացառապես կյանքի ապահովագրության ոլորտում, ինչպես ընդունված է զարգացած ապահովագրական ենթակառույցներ ունեցող ցանկացած երկրում: Այդ առումով նա քիչ հավանական է համարում առաջիկայում Հայաստանում կյանքի ապահովագրության ինստիտուտի կայացումը: