Երկուշաբթի, 22 Նոյեմբերի 2010 14:43
Հայաստանում իջել են թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից իջեցվել են թանկարժեք մետաղների գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2010 թվականի նոյեմբերի 22-28-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`
ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15705 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջնելով 4%, արծաթի գինը սահմանվել է 302.56 դրամ (անկումը կազմել է 5.9%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19251.19 դրամ, ինչը 6.3% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 7813.12 դրամ (իջնելով 5.6%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 14.8%, պալադիումի գինը` 51.7%, արծաթի գինը` 40%, պլատինի գինը` 3%: