Երեքշաբթի, 23 Նոյեմբերի 2010 23:20
ՎՏԲ-Հայաստան Բանկը զուտ եկամուտներով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ամփոփել է 2010 թվականի 9 ամսվա գործունեության արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան: Բանկի զուտ եկամուտը կազմել է 3,190 մլն. ՀՀ դրամ: Տարվա կտրվածքով աճելով 3 անգամ:
Ինչպես այսօր հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը, հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 50,954 մլն. ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2009թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 38,3%-ով և կազմել է 31,330 մլն. ՀՀ դրամ:գՀիմնական գործունեության եկամուտը հասել է 7,557 մլն. ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ ավելանալով 43.3%-ով: Կապիտալի (ROE) և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են 16,1% և 3,7%:
Նա ընդգծել է, որ 2010 թվականի 9 ամիսների գործունեության արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելացրել է ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները: ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս մեկ անգամ հաստատել իր աճի տեմպով հայկական շուկայում առաջատարներից մեկի կարգավիճակը: ՙՄեր նպատակն է բիզնես ցուցանիշներով ամրապնդել մեր դիրքերը Հայաստանի բանկերի առաջին եռյակում և ամբողջովին իրականացնել հաստատված բիզնես ռազմավարության ծրագիրը՚,-նշել է նա:
Ծերջին տվյալներով Բանկի ընդհանուր կապիտալը հոկտմբրի 1-ին կազմել է 28.2 մլրդ.դրամ, ակտիվները` 108.3 մլրդ.դրամ, որոնց կազմում 70% կազմլ են վարկային ներդրումները: Բանկի ընդհանուր կապիտալի կազմում 37% կազմել է կուտակված շահույթը, աճելով երրորդ եռամսյակում մոտ 18%-ով: