Չորեքշաբթի, 24 Նոյեմբերի 2010 11:06
ACBA-Credit Agricole Bank-ը մտադիր է մինչև 2010 թվականի ավարտը թողարկել 1000 AmEx Gold քարտ
ԱրմԻնֆո. 2010 թվականի նոյեմբրի 23-ից ACBA-Credit Agricole Bank որպես American Express էմիտենտի բացառիկ գործընկեր, որը հանդիսանում է բանկային քարտերի սպասարկման համաշխարհային առաջատար, ձեռնամուխ է եղել AnEx Gold վճարային քարտերի թողարկմանը: Մինչև տարեվերջ Բանկը մտադիր է թողարկել 1000 AmEx Gold քարտ: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում նկատել է Բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը, ACBA-Credit Agricole Bank հանդիսանում է Հայաստանի միակ բանկը, որը միաժամանակ սպասարկում է 4 վճարային համակարգերի քարտեր` Visa, MasterCard, AmEx և ArCa:
Նրա խոսքերով, AmEx քարտրի բացառիկությունը կայանում է նրանում, որ դրանք ֆինանսապս ճկուն քարտեր են: Մասնավորապես, այստեղ նախատեսվում է 50 օր արտոնյալ ժամկետով վարկային գծի տրամադրում, ապահովագրական ծառայություններ և այլն: Նախատեսված են նաև բոնուսային ծրագրեր, մասնավորապես` Membership Rewards և Selects: