Հինգշաբթի, 25 Նոյեմբերի 2010 18:43
ԱՊՊԱ մասին Օրենքի ներդրումը չի հետաձգվի
ԱրմԻնֆո. ԱՊՊԱ ներդրման ժամկետների հետաձգման հավանականությունը զրոյական է, ընդգծել է այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Նա նշել է, որ ԱՊՊԱ ապահովագրական Պոլիսն արդեն ձեռք է բերել ավտոսեփականատերերի մոտ 10%-ը, իսկ Օրենքն ուժի մեջ մտնելուն շատ քիչ ժամանակ է մնացել: Այս միտումները նա հիմնականում կապում է հայկական մենտալիտետի առանձնահատկությունների հետ: ՙՊրոբլեմը կայանում է նրանում, որ մեր քաղաքացինրն ամեն ինչ հետաձգում են վերջին օրվան: Սակայն, ես բոլորին կոչ եմ անում, Պոլիսի ձեռք բերումը չտեղափոխել դեկտեմբերի 32-33-ին՚,-կատակել է Վ.Գաբրիլյանը:
Նրա խոսքերով, ԱՊՊԱ ներդրմանը ներգրավված բոլոր պետական կառույցները, այդ թվում նաև Ճանապարհային Ոստիկանությունը, պատրաստ են համապատասխան օրենքով սահմանված իրենց պարտականությունների կատարմանը: Պատրաստ են նաև ապահովագրողները, որոնք, նրա խոսքերով, ապահովադիրներին սպասարկում են նաև շաբաթ, անգամ կիրակի օրերին: Հայ ապահովագրողների գործակալական ցանցերը դեռևս կես տարի առաջ արդեն կազմում էր ավելի քան 100 գործակալ, իսկ այսօր դրանց թիվն անցնում է 3 հազարից:
Նրա խոսքերով, ապահովագրված ավտոմեքենաների մեծ մասը հանդիսանում են ոչ ծառայողաան ավտոմեքենաներ: Իսկ ծառայողական տրանսպորտի մոտ ապահովագրության բացակայությունը Վ.Գաբրիելյանը բացատրում է բյուջետային պլանավորման անհրաժեշտությունով: Վերջում նա լրագրողներին հավաստիացրել է, որ 2011 թվականից ծառայղական տրանսպորտն անպայման ապահովագրված կլինի: