Ուրբաթ, 26 Նոյեմբերի 2010 17:35

Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ ծրագրի պայմանների մեղմացումը բարձրացրել է հիպոթեկի նկատմամբ պահանջարկը


ԱրմԻնֆո. ՙԵրիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարությունը տրամադրել է 187 վարկ, 1.541 մլրդ.դրամ ընդհանուր գումարով:

Այս մասին այսօր, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման դեպարտամնտի ղեկավար Կարեն Թամազյանը:

Նրա խոսքերով, ներկայումս կառավարությունը քննարկում է ևս 33 վարկային հայտ` 231.4 մլն.դրամ ընդհանուր գումարով:

Հիպոթեկային 131 պայմամագիր, 1.2 մլրդ.ընդհանուր գումարով, կնքվել է մայրաքաղաքում, իսկ մնացած 56 պայմանագրերը` 306 մլն.դրամ ընդհանուր գումարով, կնքվել մարզերում:

Երկրի մարզերում հիպոթեկային վարկերի տոկոսադրույքները կազմում են 6.5-7%: Կառավարությունը մեղմացրել է նաև գրավային ապահովման պայմանները: Այժմ որպես գրավի երաշխավոր կարող են հանդես գալ նաև խոշոր ձեռնարկությունները:

Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև վարկառուների նկատմամբ կիրառվող պայմաններում: Եթե նախկինում ամուսինների ընդհանուր տարիքը չպետք է անցներ 60-ից, այժմ բավական է, որ ամուսիններից մեկի տարիքը չանցնի 35-ից: