Ուրբաթ, 26 Նոյեմբերի 2010 17:44
Անելիք Բանկի՚ քսանամյակի առթիվ Anelik համակարգով դրամական փոխանցումների միջնորդավճարները հասցվել են նվազագույնի
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկի՚ քսանամյակի առթիվ Anelik համակարգով դրամական փոխանցումների միջնորդավճարները հասցվել են նվազագույնի: Ինչպես ԱրմԻնֆո գորշակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, հայտարարվել է 0.5-0,8% փոխանցման սակագին` ցանկացած գումարով և արժույթով դրամական փոխադրումներ կատարելու դեպքում: Առաջարկը գործում է Մոսկվայի ՙԱնելիք Ռու՚ ՍՊԸ դուստր բանկից Հայաստանի ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ և հակառակը դրամական փոխադրումներ կատարելիս:
Աղբյուրի համաձայն, նվազագույն`0.5% գործում է 150 հազ. և բարձր ռուսական ռուբլու կամ 5001 դոլարից և 3001 եվրոյից ավելի դեպքում: 0,6% միջնորդավճար է գանձվում 120 հազ-150 հազ. ռուսական ռուբլի, 4001-5000 դոլար և 2001-3000 եվրո փոխանցելիս: 0,7% միջնորդավճար է գանձվում 90001-120 հազ. ռուսական ռուբլի, 3001-4000 դոլար և 1001-2000 եվրո ուղարկելիս: 0,8% միջնորդավճար է գանձվում մինչև 30 հազ.ռուսական ռուբլի, 30001-90 հազ. ռուսական ռուբլի, մինչև 1000 և 1001-3000 դոլար և մինչև 1000 եվրո փոխանցլիս:
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ հիմնադրվել է 1990թ.-ին: Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որ ստեղծեց սեփական Դրամական Փոխանցումների ՙԱնելիք՚ Համակարգը 1997 թ., որը գործում է աշխարհի գրեթե 100 երկրներում, 500 բանկերում:
Անելիք Բանկը միակն է հայկական բանկերի մեջ, որն ունի սեփական "Անելիք Ռու" ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված 2003 թ.-ին ՌԴ ԿԲ-ի կողմից: Վերջին 5 տարիների ընթացքում Անելիք Բանկի ակտիվները աճել են 2 անգամ, վարկային պորտֆելը 2,1, իսկ կապիտալը ավելացել է ավելի քան 3,7 անգամ: