Երկուշաբթի, 29 Նոյեմբերի 2010 16:32
Հայաստանում աճել են թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից բարձրացվել են թանկարժեք մետաղների գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2010 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`
ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15825.87 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ աճելով 0.8%, արծաթի գինը սահմանվել է 315.51 դրամ (աճը կազմել է 4.3%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19146.64 դրամ, ինչը 0.5% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 7790.48 դրամ (իջնելով 0.3%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 15.7%, պալադիումի գինը` 51.2%, արծաթի գինը` 46%, պլատինի գինը` 2.6%: