Երկուշաբթի, 29 Նոյեմբերի 2010 18:14
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը 2011 թվականին կբացի 4 նոր մասնաճյուղ
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը 2011 թվականին Երևանում և մարզերում կբացի 4 նոր մասնաճյուղ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ ՓԲԸ՚ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նոր մասնաճյուղերի բացումը պայմանավորված կլինի այդ թվում նաև խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նկատառումներով, նրանց համար ստեղծելով նոր որակյալ պայմաններեր, ինչպես նաև բանկի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Ըստ վերջին տվյալների, ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ ՓԲԸ՚ մասնաճյուղերի թիվը կազմում է 15 մասնաճյուղ, որից 6-ը տեղակայված է Երևան քաղաքում, իսկ 9-ը` Հայաստանի մարզերում: