Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2010 16:43
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները 2010 թվականի հոկտեմբերին աճել են 3.5 տոկոսով, մինչև 2.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալները 2010 թվականի հոկտեմբերին աճել են 3.5%, նոյեմբերի 1-ին կազմելով 878.7 մլրդ.դրամ կամ 2.4 մլն.դոլար: Հունվար-հոկտեմբեր ամիսներին վարկային ներդրումները ավելացլ են 19.2%, տարվա կտրվածքով` 23.3%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները կազմել են 8333.2 մլրդ.դրամ կամ 2.3 մլրդ.դոլար, աճելով հոկտեմբերին 2.4%:
ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի բաժինը կազմել է 43.2% կամ 360.5 մլրդ. դրամ, իսկ արտարժութային վարկերի բաժինը կազմել է 56.7% կամ 472.6 մլրդ.դրամ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 4.6% կամ 40.8 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի ծավալը` 0.5% կամ 4.7 մլրդ.դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի կազմում հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը` 97% կամ 39.6 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում հիմնականում տեղ են գտել կարճաժամկետ վարկերը:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի առևտրային բանկերում դրամային վարկերի տոկոսադրույքները 2010 թվականի հոկտմբերին աճել են` 18.78%-ից մինչև 18.97%, իսկ տարվա կտրվածքով աճել են 0.31 տոկոսային կետով: