Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2010 18:03
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդները 2010 թվականի նոյեմբերի 1-ին կազմել են 1.8 մլրդ.դոլար, 3% տարեկան աճով
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2010 թվականի հոկտեմբերին նվազել է 0.06%, իսկ 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին` 0.1%, տարվա կտրվածքով աճելով 3%, 2010 թվականի նոյտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 650.4 մլրդ.դրամ կամ 1.8 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների կազմում դրամային ավանդները կազմել են 30% կամ 194.4 մլրդ.դրամ (542.7 մլն.դոլար), իսկ արտարժութային ավանդները`70% կամ 1.272 մլրդ. դոլար (456 մլրդ. դրամ): Ավանդների ընդհանուր ծավալներում դրամային ավանդների տեսակարար կշիռը հոկտեմբերին աճել է 1 տոկոսային կետով:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրականբ ծառայությունից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 16.2% կամ 105.6 մլրդ.դրամ: Դրանց կազմում դրամային ավանդները աճել են 4.1%, կազմելով 7.5 մլրդ.դրամ, իսկ արտարժութային ավանդները` 7.4%, կազմելով 98.1 մլրդ.դրամ:
Ռեզիդնտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է ավանդների ընդհանուր ծավալների 83.7% կամ 544.8 մլրդ.դրամ, որի 187 մլրդ.դրամը` դրամային ավանդներն են, իսկ 357.8 մլրդ.դրամը` արտարժութային ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների մեջ ցպահանջ ավանդների բաժինը կազմել է 41% կամ 223.3 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդների բաժինը` 59% կամ 321.4 մլրդ.դրամ:
2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ բնակչության ավանդներվ մնացորդը կազմել է 323.4 մլրդ.դրամ, ամսվա կտրվածքով աճելով 1.4%, իսկ տարվա կտրվածքով` 17.4%: Ընդ որում, բնակչության ժամկետային ավանդները 2010 թվականի հոկտեմբերին աճել են 2.7%, իսկ տարվա կտրվածքով` 17.6%, կազմելով 241.2 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, դրամային ավանդների տոկոսադրույքները 2010 թվականի հոկտեմբերին իջել են 8.94%-ից մինչև 8.81%, իսկ տարվա կտրվածքով աճել 0.6 տոկոսային կետով: