Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2010 11:23

Առէկսիմբանկ-Գազպրմբանկի Խումբը MasterCard International համակարգի հետ համատեղ գտել են քարտերը շուկայում առաջխաղացնելու հետաքրքիր եղանակ


ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ-Գազպրմբանկի Խումբը MasterCard International համակարգի հետ համատեղ գտել են քարտերը շուկայում առաջխաղացման մի հետաքրքիր եղանակ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙԱռէկսիմբանկ-Գազպրմբանկի Խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, Նոր Տարվա շեմին իրականացվում է հատուկ, նախատոնական ակցիա:

Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 1-31-ը բանկի Maestro և MasterCard քարտերը տրամադրվում են 2 տարով, առանց փոքրացվող մնացորդի և քարտային հաշվի տարեկան սպասարկման դիմաց առանց կոմիսիոն միջնորդավճարների գանձումի: Քարտով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար մասնակիցները ստանում են միավորներ: Վեց հաղթողները 2011 թվականի ապրիլին կընտրվեն ամենաշատ միավոր հավաքածներից: Գլխավոր մրցանակը դեպի Իտալիա ուղևորությունն է` երկու հոգու համար: Մյուս ֆինալիստները կստանան թանկարժեք մրցանակներ:

Ըստ վերջին տվյալների, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի պլաստիկ քարտերի թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 19 հազար, որտեղ MasterCard քարտերը կազմել են 14%, տարվա կտրվածքով աճելով 47%-ով: