Հինգշաբթի, 2 Դեկտեմբերի 2010 13:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային վարկեր է տրամադրում 35 տարի ժամկետով
ԱրմԻնֆո. Սույն թվականի դեկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացնում է հիփոթեքային վարկավորման ժամկետը մինչև 35 տարի ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար 30% ՀՀ դրամով սկզբնական կանխավճարով և 20% ԱՄՆ դոլլարով:
ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, ավելացրել է նաև ԱՄՆ դոլլարով տրամադրվող վարկի առավելագույն գումարը` հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլլարի:
Աղբյուրի համաձայն, 10-ից 35 տարի ժամկետով տրամադրվող հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները կազմում են սկսած 12%-ից ՀՀ դրամով և սկսած 11%-ից ԱՄՆ դոլլարով: Բացի այդ հեշտացվել են նաև հիփոթեքային վարկի տրամադրման հաստատման գործընթացը և պահանջվող փաստաթղթերի ցանկը:
ՙԱյս նոր առաջարկը, նախևառաջ, հասցեագրված է երիտասարդ հաճախորդներին, և հույս ունեմ, որ այն կունենա մեծ պահանջարկ: Անշարժ գույքի ներկայիս գների պայմաններում վարկավորման ժամկետի ավելացումը էապես կթեթևացնի բնակարանի գնումը: Եվ, որպես հետևանք, դա հնարավորություն կտա գնորդներին ձեռք բերել ավելի լավ որակի բնակարաններ, չկորցնելով ժամանակ հավելյալ գումար կուտակելու համար՚, - նշել է Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին նաև առաջարկում է վարկավորման տարբեր ծրագրեր` վերանորոգման, շինարարության վարկեր, հիփոթեքային վարկ «բնակարան երիտասարդներինե ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում: Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` խոշոր (կորպորատիվ) և միջին բիզնեսի վարկավորում, արտաքին առևտրային գործարքներ, սինդիկացիոն վարկեր, ավանդներ և դրամարկղահաշվարկային ծառայություններ, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձապետական ծառայություններ, որոնք առաջարկվում են միջին և խոշոր ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունները ներառում են վարկավորում անհատներին և փոքր բիզնեսին, ավանդներ, դրամային փոխանցումներ, պլաստիկ քարտեր և մի շարք այլ բանկային ծառայություններ: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 762 աշխատակից: