Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2010 11:40
ԱՊՊԱ-ն Հայաստանի համար ՙմշակութային՚ ցնցում է, որի միջով անցնելն անհրաժեշտ է
ԱրմԻնֆո. ԱՊՊԱ-ն Հայաստանի համար ՙմշակութային՚ ցնցում է, որի միջով անցնելն անհրաժեշտ է: Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙՌոսգոսստրախ՚ ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը: Նրա կարծիքով, Հայաստանում ապահովագրական ծուկա, իրականում, չկա: ՙՀետևաբար, մեր հիմնական խնդիրը Հայաստանում ապահովագրական շուկայի ձևավորումն է՚,-նշլ է ընկերության նախագահը:
Նա ԱՊՊԱ-ն համարում է ավտոապահովագրության լոկոմոտիվը: Նրա կարծիքով, ԱՊՊԱ-ն հայ ապահովագրողներին հնարավորչություն կտա ձևավորել հաճախորների բազա, բարձրացնել քաղաքացիների ապահովագրական մշակույթը, այդ տարբերակով առաջխաղացնել ու զարգացնել նաև ապահովագրության կամավոր տեսակները: ՙՎաղ թե ուշ առաջանում է հաճախորդների բազայի ձևավորման խնդիրը, դրա համար հարկավոր է հաճախորդին սպասարկել, այդ թվում սպասարկել նաև ապահովագրական ոչ ձեռնտու տեսակներով՚,-նշել է Դ.Խաչատուրովը, հավելելով, որ ԱՊՊԱ վնասաբերությունը տարեցտարի աճում է և այսօր Ռուսաստանում այն կազմում է 80%:
Ընկերության նախագահն ընգծել է, որ Ռուսաստանում ԱՊՊԱ շրջանակներում այսօր ապահովագրվել է մոտ 30 մլն.ավտոմեքենա, ինչը լրջորեն զարգացնում է ապահովագրության կամավոր տեսակները: ԱՊՊԱ ներդրումից հետո ԿԱՍԿՈ գծով քրոս-վաճառքներն ավելացել են մի քանի անգամ, չնայած, որ ԿԱՍԿՈ-ն Ռուսաստանում գործում է կամավոր հիմունքներով:
Դ.Խաչատուրովի կարծիքով, ԱՊՊԱ-ն հաջողությամբ ներդնելու գրավականը դա, առաջին հերթին, վնասների կարգավորման արդյունավետ համակարգի, արհեստավարժ մասնագտների, համապատասխան ունակությունների և հաճախորդնրի բազայի ՙմշակման՚ ամբողջական տեխնոլոգիական բազայի առկայությունն է: Ապահովագրողը նկատել է, որ այդ ամենը ՙՌոսգոսստրախ Արմենիան՚ ունի, իսկ 2010 թվականից կունենա վնասների կարգավորման միասնական Կենտրոն:
Մեկնաբանելով ապահովագրությունում խարդախություննրի բարձր մակարդակը, Դ.Խաչատուրովը նշել է, որ աշխարհում այդ մակարդակը կազմում է մոտ 10%, իսկ Ռուսաստանում` 15-17%:
Նշենք, որ 2010 թվականի 9 ամիսների արդյւնքներով ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը հավաքագրել է 1.6 մլրդ.դրամի ապահովագրական պրեմիաներ, տարվա կտրվածքով ավելացնելով մոտ 2 անգամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ընկերությունը հանդիսանում է ցամաքային տրանսպորտի, ընդհանուր պատասխանատվության և ֆինանսական ռիսկերի ապահովագրության տեսակներով առաջատարը: Իսկ գույքային ապահովագրության և տուրիստների ապահվագրության տեսակներով զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի ապահովագրական շուկայում: