Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2010 11:41

Հայաստանում ՙերկար փողերի՚ պակասը կարող է համալրվել կյանքի ապահովագրության միջոցով


ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսություում երկար ներդրումային փողերի պակաս կա, և դա կարելի է ձևավորել երկրում կյանքի ապահովագրության իյնստիտուտի կայացման ու զարգացման միջոցով: Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙՌոսգոսստրախ՚ ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը:

Նրա խոսքերով, հայ ժողվրդին հարկավր է սովորեցնել իրենց կենսաթոշակային խնայողություններն ինքնուրույն կուտակելուն: Դրա համար, Դ.Խաչատուրովի կարծիքով, հարկավոր է խթանել կյանքի ապահովագրությունը, որը ապահովագրության գլխավոր տեսակն է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Կյանքի ապահովագրությունը խթանելու համար հարկավոր են օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև որոշակի հարկային արտոնություններ: