Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2010 11:42

Հայաստանի ապահովագրական շուկայի պոտենցիալը կազմում է 250-300 մլն.դոլար


ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական շուկայի պոտենցիալը կազմում է 250-300 մլն.դոլար: Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙՌոսգոսստրախ՚ ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը:

Նրա խոսքերով, Հայաստանում ապահովագրական շուկայի զարգացման ձգտումնրը հիմնականում կապված են ընկերությունների մոտ բիզնես-գաղափարների առկայությամբ, որոնց հիմքում ընկած է Հայաստանում գոյություն ունեցող ռիսկերի ՙթերի ապահովագրությունը՚:

Նրա խոսքերով, Ռուսաստանում ապահովագրված են ապահովագրության ենթակա ռիսկերի 8-9%-ը, Լեհաստանում` 65-68%-ը, ԱՄՆ` 97-98%-ը: Նրա գնահատականրով, Հայաստանում 2 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 1%:

Դ.Խաչատուրովի գնահատականներով, ապահովագրության բաժինը ՀՆԱ կազմում, զարգացող երկրներում պետք է կազմի 2.5-3%, իսկ զարգացած երկրներում` 15%: