Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2010 11:45
HSBC Բանկ Հայաստան. ՀՀ Կառավարությունը պետք է աշխատի ներդրումային մթնոլորտը բարելավելու ուղղությամբ
ԱրմԻնֆո. ՀՀ Կառավարությունը պետք է աշխատի ներդրումային մթնոլորտը բարելավելու ուղղությամբ: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 
Նրա կարծիքով, իշխանությունների ակտիվ մասնակցությունը թույլ կտա ապահովել նոր կապիտալի ներհոսք, միաժամանակ խոչընդոտելով արտահոսքին:
ՙԿարծում եմ, որ կառավարությունը տեղյակ է այս խնդիրներից և աշխատում է ներդրումային մթնոլորտը բարելավելու ուղղությամբ՚,-նշել է Ա.Քլիֆֆորդը: Նրա խոսքերով, բիզնեսին հարկավոր են երաշխիքներ, կայունություն և թափանցիկություն: ՙԵթե, օրինակ, հարկային և մաքսային կառույցների աշխատանքի հետ կապված հարցերն ավելի համակարգվեն, ապա դա կապահովի ներդրումային կապիտալի ներհոսք, խթանելով գործարարներին զարգացնելու բիզնեսը Հայաստանում՚,-նշել է նա: