Երկուշաբթի, 6 Դեկտեմբերի 2010 13:34
Հայաստանում աճել են թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից բարձրացվել են թանկարժեք մետաղների գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2010 թվականի դեկտեմբերի 6-ից դեկտեմբերի 12-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`
ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15825.87 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ աճելով 1.1%, արծաթի գինը սահմանվել է 323.69 դրամ (աճը կազմել է 2.6%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19443.24 դրամ, ինչը 1.5% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 8335.39 դրամ (իջնելով 7%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 17%, պալադիումի գինը` 61.8%, արծաթի գինը` 50%, պլատինի գինը` 4.2%: