Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2010 12:03
Ամերիաբանկը մտադիր է 2010 թվականը եզրափակել 3 մլրդ.դրամ զուտ շահույթով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը մտադիր է 2010 թվականը եզրափակել 3 մլրդ.դրամ զուտ շահույթով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա կանխատեսումներով, 2011 թվականին բանկը նախատեում է շահույթի ավելի բարձր նվաճումներ`մոտ 4 մլրդ.դոլար:
Ամերիաբանկը 2011 թվականը հայտարարել է ենթակառույցային տարի, նկատել է նա, տեղեկացնելով, որ բանկը ակտիվորեն կզբաղվի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումով, մասնավորապես, կբացվի առնվազն 4-5 նոր մասնաճյուղ:
Նրա խոսքերով, Ամերիաբանկի վարկային պորտֆելը նույնպես հասել է 90 մլրդ.դրամի, իսկ սկսած 2011 թվականից նախատեսվում է տարեկան 20-30% աճ: Ընթացիկ տարում, նրա խոսքերով, վարկային ծրագրերի շրջանակներում միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվել է 85 մլն.դոլարի ռեսուրսներ, որոնք ուղղվել են առևտրի ֆինանսավորմանը և վերականգնվող էներգետիկայի վարկավորմանը: