Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2010 15:17
2011 թվականին Համահայկական բանկը կտրամադրի առաջին վարկերը
ԱրմԻնֆո. 2011 թվականի մայիսից Համահայկական բանկը կսկսի գործել, տրամադրելով առաջին վարկերը:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Վահրամ Նրսիսյանցը, ով այսօր նշանակվել է Համահայկական բանկի գործադիր տնօրեն, իսկ մինչ այդ զբաղցնում էր ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը:
Նրա խոսքերով, նախատեսվում է մինչև մայիս Երևանում ավարտել բանկի գրասենյակի շինարարությունը, իսկ մինչ այդ կընտրվեն աշխատակիցները և բանկը կսկսի վարկային ծառայությունների մատուցումը:
Նա նշել է, որ ՀՀ Կենտրոնական բանկը Համահայկական բանկին արդեն տրամադրել է լիցնզիա, որն առաջիկայում կգրանցվի: Նա նշել է նաև, որ ՀՀ Կառավարությունը Կանոնադրական կապիտալի տեսքով արդեն ներդրել է 20 մլն.դոլար: Բանկի հայտարարված բաժնետիրական կապիտալը կազմում է 100 մլն.դոլար: Մնացած 80 մլն. դոլարը նախատեսվում է ստանալ դոնորներից և մասնավոր բիզնեսից, նշել է Վ.Ներսիսյանցը:
Նրա խոսքերով, Համահայկական բանկը առևտրային բանկ չի հանդիսանում և պետք է իրականացնի ներդրումային գործունեություն և շեշտերը դնելու է միջին բիզնեսի և միջին խավի վարկավորման վրա` արտոնյալ պայմաններով, մասնավորապես, շուկայականից ցածր տոկոսադրույքերով: Վարկային ծրագրերի իրականացում է նախատեսվում ՏՏ, բժշկության, կրթության և տուրիզմի ոլորտներում: