Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2010 18:48
Fitch հաստատել է ACBA-Credit Agricole Bank-ի վարկանիշը`ՙBB՚ մակարդակի վրա
ԱրմԻնֆո. Fitch Ratings ռեյտինգային գործակալությունը հաստատել է ACBA-Credit Agricole Bank-ի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը ¥ԹԴՎ¤ ՙBB-՚ մակարդակի վրա: Վարկանշային կանխատեսումը այժմ գնահատվում է ՙԿայուն՚: Գործակալությունը կարճաժամկետ ԹԴՎ-ն արտարժույթի գծով`ՙB՚ մակարդակի վրա: Բանկի անհատական վարկանիշը հաստատել է ՙD՚ մակարդակի վրա, իսկ աջակցման գործակիցը` ՙ3՚ մակարդակի վրա: Այս մասին է նշվում Fitch Ratings գործակալության դեկտեմբերի 8-ին հրապարակվածՀաղորդագրության մեջ:
ԹԴՎ և աջակցության գործակիցը արտացոլում է Fitch-ի կարծիքը աջակցության ստացման մեղմ հավանականության վերաբերյալ, բաժնետերերի կողմից անհրաժեշտ աջակցության դեպքում, հաշվի առնելով ասոցիացված բրենդերը, ակտիվ մասնակցությունը բանկի ստեղծման և կայացման գործում, ինչպես նաև կապված բանկի համեմատաբար ոչ մեծ չափերի հետ: Ընդ որում ACBA-Credit-ի աջակցելու պատրաստակամության վրա ազդում է այն փաստը, որ այդ բաժնետիրոջն է պատկանում մինորիտար ¥28%¤ փաթեթը, և Հայաստանի շուկան, հնարավոր է, նրա համար չի հանդիսանում ռազմավարական տեսակտից որպես նշանակալից:
Բանկի անհատական վարկանիշն արտացոլում է նրա ոչ մեծ չափերը բացարձակ արտահայտությամբ, հաշվեկշռի բարձր դոլարիզացիան, ինչպես նաև ոչ պարզ գործառնական միջավայրը: ACBA-ի անհատական վարկանիշը նաև հաշվի է աենում վարկային պորտֆելի և բանկի ֆոնդավորման բազայի բարձր դիվրսիֆիկացիան, իրացվելիության կայուն դիրքը, շարունակվող բարձր շահութաբերությունը, կորպորատիվ կառավարման բարձր մակարդակը, նշանակալի կապիտալիզացիան կապիտալի բավարարության ¥2010 թ. 3 եռամսյակի ավարտին` 26.2%¤ ռեգուլյատիվ ցուցանիշի պայմաններում և հաճախորդների լայն բազան երկրում: Ակտիվների որակը չնայած իջել է, սակայն հատվածի շրջանակներում մնում է լավագույննրից մեկը: