Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2010 19:09
ԱՊՊԱ ներդրման նախաշեմին Հայաստանի ապահովագրական ընկերությունների հաճախորդների թիվն աճում է արագ տեմպերով
ԱրմԻնֆո. ԱՊՊԱ ներդրման նախաշեմին Հայաստանի ապահովագրական ընկերությունների հաճախորդների թիվն աճում է արագ տեմպերով: Ընդ որում, բոլոր ապահովագրողների պորտֆելում էլ գերակշռում են կորպորատիվ հաճախորդները, սակայն, ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, մինչև տարեվերջ զգալիորեն կաճի նաև ֆիզիկական անձ-հաճախորդների թիվը: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին իրավաբանական անձանց բաժինը կազմել է ապահովագրական ընդհանուր պրեմիաների 83.8%-ը ¥առանց ՌԵՍՈ ընկերության, որը միակն է, որ չի տրամադրել ապահովագրական պորտֆելի վերաբերյալ տեղեկություններ¤: Կորպորատիվ ապահովագրության ամենամեծ տեսակարար կշիռը գրանցվել է ISG` 97% և ՌԵՍԿՈ` 52.3% ապահովագրական ընկերություններում, իսկ մանրածախ հաճախորդների գծով` ՌԱՍԿՈ ընկերությունում` 47.7%:
9 ապահովագրական ընկերությունների ֆիզիկական անձանցից ապահովագրական մուտքերը աճել են տարվա կտրվածքով 48%, իսկ կորպորատիվ հաճախորդների մուտքերը 21%: Պրեմիաների կազմում տարեկան անկում է գրանցվել 4 ընկերություններում, ամենամեծը ISG ընկերությունում` 23.3%, իսկ տարեկան աճը`5 ընկերություններում, ամենամեծը` Ռոսգոսստրախ-Արմենիայում`մոտ 2 անգամ: Մանրածախ հաճախորդներով պրեմիաների տարեկան անկում է գրանցվել ՌԱՍԿՈ` 26.8% և Սիլ Ինշուրանս` 13.7% ընկերություններում: Իսկ մնացած ընկերությունների մեջ տարեկան ամենամեծ աճը գրանցել է Ռոսգոսստրախ-Արմենիան` մոտ 13 անգամ: