Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2010 19:10
Հայաստանի ապահովագրողները 9 ամսում կնքել են 78077 պայմանագիր
ԱրմԻնֆո. Արտասահման մեկնողների ապահովագրությունը հանդիսանում է Հայաստանի ապահովագրական շուկայի ամենապահանջված ապահովագրության տեսակը, ինչի մասին է վկայում այդ հատվածի բաժինը կնքված ընդհանուր պայմանագրերի քանակում, որը 2010 թվականի 9 ամիսներին կազմել է 35.6% կամ 27766 պայմանագիր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, երկրորդ տեղում գույքային ապահովագրությունն է` 20.6% կամ 16044 պայմանագիր, երրորդ տեղում`դժբախտ դեպքերից ապահովագրությունը` 13.7% կամ 10670 պայմանագիր, այնուհետև` ԿԱՍԿՈ` 10.8% կամ 8449 պայմանագիր, ցամաքային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն` 8.4% կամ 6578 պայմանագիր: 2010 թվականի 9 ամիսներին կնքված պայմանագրերի ընդհանուր թիվը ¥առանց ՌԵՍՈ-ի, որը տվյալներ չի տրամադրել¤ կազմել է 78077 պայմանագիր, իսկ միայն երրորդ եռամսյակում` 37258 պայմանագիր, որոնցով ապահովագրական ընդհանուր գումարը գերազանցել է 1.008 տրլն.դրամը:
9 ապահովագրական ընկերությունների ընդհանուր մուտքերը կազմել են 6.2 մլրդ.դրամ, ոչ կյանքի ապահովագրության 14 տեսակներով: Պրեմիաների ծավալներով առաջատարը գույքային ապահովագրությունն է` 1.4 մլրդ.դրամ: Այնուհետև` տրանսպորտային միջոցների ապահովագրությունը` 1.3 մլրդ.դրամ, օդային տրանսպորտային միջոցների ապահովագրությունը` 1.2 մլրդ.դրամ, բժշկական ապահովագրությունը` 812.5 մլն.դրամ և բեռների ապահովագրությունը` 365.3 մլն.դրամ: Նվազագույն պրեմիաները հավաքվել են երաշխիքների տրամադրման ապահովագրությունից, ինչը պայմանավորված է եղել նորմատիվային դաշտի խստացումներով:
2010 թվականի 9 ամիսներին 9 ընկերությունների կողմից իրականացվել է 1.2 մլրդ.դրամի ապահովագրական հատուցում, 13723 ապահովագրական պատահարներով: Ապահովագրական հատուցումների առավելագույն ծավալներն ընկնում են ԿԱՍԿՈ-ին` 409.8 մլն.դրամ, 994 պատահարներով և բժշկական ապահովագրությանը` 397.4 մլն.դրամ և 13723 ապահովագրական պատահարներով: