Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2010 19:11
Հայաստանի ապահովագրական համակարգի աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 578 դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական համակարգում մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 209 հազար դրամ կամ 578 դոլար, 11% տարեկան անկումով: Ամսական միջին աշխատավարձի ամենամեծ անկումը գրանցել է ISG ապահովագրական ընկերությունը` 63.3%, մինչև 191 հազ.դրամ կամ 529 դոլար, իսկ տարեկան ամենամեծ աճը` ՙՍիլ Ինշուրանսը՚` մոտ 2 անգամ, մինչև 235 հազ.դրամ կամ 651 դոլար:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների, ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունում` 253 հազար դրամ կամ 700 դոլար, իսկ ամենացածր աշխատավարձը`ՙԳարանտ Լիմենս՚ ապահովագրական ընկերությունում` 89 հազ.դրամ:
2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի ապահովագրական հատվածի աշխատողների թիվը կազմել է 417 մարդ: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը աճել է 21.6%, սակայն անհրաժեշտ է նշել, որ շուկան լքել է 2 ընկերություն (ՙԱլֆա Ինշուրանս՚ և ՙԼոնդոն-Երևան՚), որոնցում աշխատում էին 35-40 մարդ: Իսկ աշխատակիցների առավելագույն քանակը գրանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունում` 94 մարդ:
Հայաստանի 10 ապահովագրական ընկերություններում աշխատավարձի ծախսերը 2010 թվականի 9 ամսում կազմել են 783 մլն.դրամ: Աշխատավարձին ուղղված առավելագույն ծախսերը գրանցվել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունում` 182.6 մլն.դրամ, իսկ նվազագույն ծախսերը`ՙԳարանտ Լիմենս՚ ապահովագրական ընկերությունում` 36.8 մլն.դրամ: