Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2010 16:35
Յունիբանկը առաջարկում է նոր, ՙՀարմարավետ՚ ավանդը
ԱրմԻնֆո. Յունիբանկը գործողության մեջ է դրել ֆիզիկական անձանց համար նախատեսված ՙՀարմարավետ՚ նոր ժամկետային ավանդը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկի մամուլի ծառայությունից, ավանդի առանձնահատկությունը, որը շահեկանորեն տարբերում է շուկայի այլ ավանդային առաջարկներից, բարձր` մինչև 12% տարեկան տոկոսադրույքը և ավանդի գումարի մինչև 50% ետկանչման հնարավորության ընձեռումն է: Նույնիսկ ավանդի մասնակի ետկանչման դեպքում ետկանչված գումարի նկատմամբ հաշվարկվում է մինչեւ ետկանչման օրը ընկած ժամանակահատվածի համար սահմանված տոկոսադրույքը:
Աղբյուրի համաձայն, ՙՀարմարավետ՚ ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչեւ 365 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ավանդատուի ցանկությամբ` ամսական կամ ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին ընձեռվում է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորություն` ներդրված ավանդի 90%-ի չափով: Ավանդի գործողության վերջնաժամկետն է 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:
Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի անփոփոխ առաջատարն է: 31.11.10թ.-ի դրությամբ Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 76 մլրդ դրամը: Յունիբանկի ավանդների լայն տեսականին հնարավորություն է տալիս հաճախորդներին ընտրելու գումարի ապահով պահպանման եւ կուտակման իրենց համար առավել հարմար միջոցը: