Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2010 16:36
ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ձեռք է բերել ՙՇեն-կոնցեռն՚ ՓԲԸ 6-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 1.5 մլն.դոլարի փաթեթը
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ձեռք է բերել Շեն-կոնցեռն՚ ՓԲԸ 6-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ողջ փաթեթը, դրանով իսկ ֆինանսավորելով կորպորատիվ հաճախորդին ներդրոումային շուկայի գործիքների միջոցով:Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի շրջանառությունը 3 տարի է, եկամտաբերությունը 13%, անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ, քանակը` 150 000 հատ:
Աղբյուրի համաձայն, գործարքի արդյունքում ՙՇեն-կոնցեռն՚ ՓԲԸ տրամադրվել է մոտավորապես 1.5 մլրդ ՀՀ դրամ, գործունեության զարգացման, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում գիպսի հանքարդյունահանման և վերամշակման նախագծի իրականացման համար: ՙՇեն-կոնցեռն՚ ՓԲԸ պարտատոմսերը առևտրին թույլատրելու նպատակով 2010թ. դեկտմբերի 3-ին ՀՀ Կենտրոնական Բանկը գրանցել է ՙԱռևտրի Ազդագիրը՚, իսկ 2010թ. դեկտեմբերի 13-ից տվյալ պարտատոմսերը առևտրի համար կներառվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Հայաստան Ֆոնդային բորսայի Bbond ցուցակում:
ՎՏԲ-Հայաստան Բանի Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն` Յուրի Գուսևի խոսքերով, ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է կորպորատիվ հաճախորդներին առաջարկել գրավիչ տոկոսադրույքներով ազգային արժույթով երկարաժամկետ ֆինանսավորում ներդրումային շուկայի գործիքների միջոցով: ՙԿորպորատիվ-ներդրումային բիզնեսի գործիքների ներդրումն ու զարգացումը հանդիսանում են ՎՏԲ Խմբի ռազմավարության առաջնային ուղղություններից մեկը՚,-նշել է նա:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: