Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2010 18:32
«Ժառանգությունե կուսակցությունը դեկտեմբերի 21-ին կազմակերպում է բողոքի ավտոերթեր Երևանում, Գյումրիյում և Վանաձորում` պարտադիր ավտոապահովագրման շուրջ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության դեմ
ԱրմԻնֆո. ՙԻնչպես հայտնի է, 2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման մասինե օրենքը: Հայաստանի` թվով 8 ապահովագրական ընկերություններ արդեն սկսել են ապահովագրական պայմանագրերի վաճառքը: Սակայն, ինչպես ԿԲ-ի կողմից հաստատված պոլիսների բավականին բարձր սակագներն ու պատահարների հետեւանքով վնասի փոխհատուցման առավելագույն գումարների բավականին ցածր լինելը, այնպես էլ գործող ապահովագրական ընկերությունների լիցենզավորման կարգը անընդունելի են:
Նախ տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները` խախտելով շուկայական տնտեսության սկզբունքները, նոր օրենքով ապահովագրական ընկերություններին հնարավորություն չեն տվել պոլիսների ֆիքսված գներից ցածր սակագներ սահմանել, ինչը փաստացիորեն բացառելու է ապահովագրողների մրցակցությունը եւ դրանից բխող` ապահովագրության սակագների նվազեցումը: Ակնհայտ է, որ դա արված է մի քանի ընկերությունների համար գերշահույթ ապահովելու նպատակով` ի հաշիվ շարքային քաղաքացիների սուղ միջոցների:
Բացի այդ, բացարձակապես ընդունելի է, որ իշխանությունները փորձում են երկրում ԱՊՊԱ-ի գործընթացը իրականացնել ընդհամենը մի քանի ամսում, որի հետևանքով ավտովարորդները, որոնց մեծ մասը ձմեռնամուտին արդեն իսկ ծանրաբեռնված են կենսական, օրախնդիր ծախսերով, ստիպված են կատարել շուրջ 30-ից 50 հազար դրամի չնախատեսված հավելյալ ծախսեր, որի հնարավորությունն, ի դեպ, մեր քաղաքացիներից շատերը պարզապես չունեն:
«Ժառանգությունե կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունները պարտավոր են վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, փոփոխել դրա պայմանները` համապատասխանեցնելով դրանք ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքներին և հաշվի առնել բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը և ՀՀ Սահմանադրության պահանջները, որին հակասում են օրենքի մի շարք դրույթներ:
«Ժառանգությունե կուսակցությունը ս.թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին կազմակերպում է բողոքի ավտոերթեր Երևանում, Գյումրիյում և Վանաձորում` պարտադիր ավտոապահովագրման շուրջ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության դեմ: Երևանում ավտոերթը սկիզբ կառնի «Հրազդանե մարզադաշտին հարող Բրազիլիայի հրապարակից և պտտվելով քաղաքի կենտրոնի շուրջ կավարտվի Հանրապետության Հրապարակում` Կառավարության շենքի առջեւ, որի մասին իրազեկումն արդեն ներկայացվել է Երևանի քաղաքապետարան՚,- ասվում է “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում: