Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2010 15:43
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ ապահովել է ՓՄՁ պորտֆելի 65% աճ
ԱրմԻնֆո. 2010 թվականի դկտեմբերի 1-ի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրեմբանկի Խումբ՚ ՓԲԸ փոքր և միջին բիզնեսի պորտֆելի ծավալը կազմել է 3.8 մլրդ.դրամ, ապահովելով 65% տարեկան աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրեմբանկի Խումբ՚ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը, պորտֆելի աճը կապված է հետճգնաժամային փուլում տնտեսության ակտիվացման հետ: Նրա խոսքերով, վարկերը տրամադրվել են ինչպես Հայ-գերմանական (GAF) հիմնադրամի, այնպես էլ բանկի սեփական ռեսուրսներով: Ներկայումս ՓՄՁ գծով վարկառուների թիվը աճել է 83%:
Մասնագետի խոսքերով, օրերս կայացել է բանկի ղեկավարության հանդիպումը Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ, ՓՄՁ վարկավորման համար նոր ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով: Հանդիպման ընթացքում որոշվել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրեմբանկի Խումբ՚ ՓԲԸ ներգրավել ՓՄՁ վարկավորման գծով ՀԲ ծրագրին: Վ.Բարսեղյանը տեղեկացրել է նաև, որ ներկայումս բանկը վարկեր է տրամադրում տարեկան 11-13% տոկոսադրույքով` ԱՄՆ դոլարով և 7 տարի մարման ժամկետով, կախված վարկի նպատակից: Վարկավորումն իրականացվում է տնտեսության բոլորր ճյուղերում, մասնավորապես, առևտրի, հասարակական սննդի, ծառայությունների և արտադրության ոլորտներում: