Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2010 17:06
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ 2011 թվականին ակնկալում է ստանալ 1.3 մլրդ. դրամ շահույթ
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ 2011 թվականին ակնկալում է ստանալ 1.3 մլրդ. դրամ կամ 3.5 մլն.դոլար շահույթ, ինչը 50% բարձր է 2010 թվականի ավարտի ֆինանսական արդյունքից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրեմբանկի Խումբ՚ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:
Նրա խոսքերով, 2010 թվականի ավարտին բանկի ընդհանուր պարտավորությունները կկազմեն մոտ 57 մլրդ.դրամ, իսկ կանոնադրական կապիտալը կաճի մինչև 20 մլնրդ. դրամ: 2011 թվականին բանկը նախատեսում է ընդհանուր ակտիվներն ավելացնել 40% կամ 30 մլրդ.դրամով, կամ էլ մինչև 102 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը`22 մլրդ.դրանով կամ 40%-ով, մինչև 70 մլրդ.դրամ:
Իրավաբանական անձանց վարկավորման պորտֆելը, նրա գնահատականներով, կաճի 20 մլրդ.դրամով կամ 50%, 2011 թվականի ավարտին կազմելով 60 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման պորտֆելը` 2 մլրդ.դրամով կամ 16.7%, մինչև 13 մլրդ. դրամ: Վարկային ընդհանուր պորտֆելում իրավաբանական անձանց վարկերի բաժինը 2010 թվականի ավարտին կկազմի 82.5%, ֆիզիկական անձանցը` 17.5%, իսկ բանկի ընդհանուր պարտավորությունները կկազմեն 83 մլրդ.դրամ, 2010 թվականի ավարտի համեմատ աճելով 45%:
Մասնագետը տեղեկացրել է, որ վարկային պորտֆելի աճի տեմպերի պլանավորումը ենթադրում է բիզնեսի կորպորատիվ հատվածի աճ, իրավաբանական անձանց վարկային պորտֆելի բաժնի ավելի քան 80% մեծացում, միաժամանակ մեծացնելով նաև մանրածախ բիզնեսի ծավալները: