Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 11:03
Ամերիաբանկը երկարաձգել է կառուցվածքային ավանդի հատուկ ակցիայի ժամկետը
Արմինֆո. Ամերիաբանկը հիմք ընդունելով հաճախորդների հետաքրքրվածությունը կառուցվածքային ավանդի նկատմամբ և կարևորելով հասարակության մեծ արձագանքը ՀՀ ֆինանսական շուկայի այդ նորամուծության ուղղությամբ, կառուցվածքային ավանդի ակցիայի ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ակցիայի ներքո առաջարկվել են կառուցվածքային ավանդի նոր, առանձնահատուկ պայմաններ. Ակտիվը ` Դոու Ջոնսի ինդեքս, Ավանդի նվազագույն գումարը` 10 000 $, Միջոցների վերադարձման երաշխիքը` 100%, Մասնակցության գործակիցը` 100%, Մարման ամսաթիվը` 30.12.11:
Աղբյուրի համաձայն, կառուցվածքային ավանդը մեծ հնարավորություններ է ստեղծում միջազգային շուկաներում գումարներ վաստակելու համար` առանց ներդրած գումարի կորստի ռիսկի:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: