Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2010 18:38
Byblos Bank Armenia-ն մտադիր է զգալիորեն մեծացնել ՓՄՁ վարկավորման պորտֆելը
ԱրմԻնֆո. Byblos Bank Armenia-ն մտադիր է 2011 թվականին առնվազն 60-70%-ով մեծացնել ՓՄՁ վարկավորման պորտֆելը, ներկայիս 40%-ի համեմատ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Byblos Bank Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարարատ Ղուկասյանը, հավելելով, որ մինչև տարվրջ այս ցուցանիշը կկազմի 12.5-13 մլրդ.դրամ: ՙ2011 թվականին վարկավորման հիմնական շեշտերը կդրվեն ՓՄՁ ոլորտին, ինչպես նաև արտահանման կողմնորոշումով արտադրությունների վրա՚,-նշել է նա:
Վերջերս բանկի բաժնետերերի` EBRD և OFID հետ ավարտվել են յուրաքանչյուրից 5 մլն.դոլար երկարաժամկետ վարկ ստանալու հետ կապված բանակցությունները: Առաջին տրանշի ստացումը սպասվում է այս տարվա դեկտեմբերի կեսերին, իսկ երկրորդ տրանշը` 2011 թվականի փետրվարին: Միջոցները կտրամադրվեն 5 տարի մարման ժամկետով, բավականին գրավիչ տոկոսադրույքներով և կուղղվեն ՓՄՁ վարկավորմանը, նշել է Ա.Ղուկասյանը: Այդ նպատակով էլ 2011 թվականին բանկը կբացի 3 նոր մասնաճյուղ:
Լիբանանյան Byblos Bank Sal-ի Խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն, դոկտոր Ֆրանսուա Բասիլն իր հերթին տեղեկացրել է, որ մայր կառույցն իր հայկական դուստրին արդեն հատկացրել է երկարաժամկեը միջոցներ, 10 մլն.դոլար ընդհանուր գումարով` կորպորատիվ վարկավորման ակտիվացման նպատակով:
ՙՄեր բանկի նպատակը Հայաստանի տնտեսությանն օգնելն է, ինչպես նաև Երևանում և երկրի մարզերում մեր ներկայության ընդլայնումը: Մենք Վանաձորում ձեռք ենք բերել շենք և հաջորդ տարվա սկզբին այնտըեղ կբացենք նոր մասնաճյուղ, որտեղ նախատեսում ենք իրականացնել մի շարք ներդրումային ծրագրեր՚,-նշել է նա: