Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 14:36
Հայաստանում իջել են թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից իջեցվել են թանկարժեք մետաղների գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2010 թվականի դեկտեմբերի 20-26-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16045.54 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջելով 0.9%, արծաթի գինը սահմանվել է 338.64 դրամ (անկումը կազմել է 4.6%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19694.87 դրամ, ինչը 0.2% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 8659.92 դրամ (աճելով 0.8%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 17.3%, արծաթի գինը` 56.8%, պլատինի գինը` 5.5%, պալադիումի գինը` 68.9%: