Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 18:45
Նոյեմբերին Հայաստանում 0.8% իջել է դոլարիզացիայի մակարդակը
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա նոյեմբերին, Հայաստանում 0.8% իջել է դոլարիզացիայի մակարդակը, իսկ 2009 թվականի նոյեմբերի համեմատ` 3%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, դա պայմանավորված է եղել ԿԲ և կառավարության կողմից դեդոլարիզացիային ուղղությամբ իրականացված միջոցառումներով: Առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը նոյեմբերին աճել է 3.8%, միաժամանակ`արտարժութային ավանդների 1.6% աճի պայմաններում: Ընդ որում, արտարժութային ավանդներն ավելացել են 0.8%:
ՀՀ ԿԲ տվյալներով, չնայած դոլարիզացիայի տեմպերի շարունակվող դանդաղմանը, նոյեմբերին տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալներում արտարժութային վարկերը գերակշռել են, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ ԿԲ արտարժութային թղթակցային հաշիվների վրա գտնվող միջոցների ավելցուկով: Հաշվետու ամսում, դրամային վարկերի 1.7% աճի պայմաններում, դրամային ավանդներն աճել են 0.9%, իսկ արտարաժութային վարկերի ծավալը աճել է 2.2%: