Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 18:48
ԱՊՊԱ օրենքի ուժի մեջ մտնելուց 12 օր առաջ ապահովագրական պոլիսներ են գնել ավտոսեփականատերերի մոտ 20 տոկոսը
Արմինֆո. ԱՊՊԱ օրենքի ուժի մեջ մտնելուց 12 օր առաջ ապահովագրական պոլիսներ են գնել ավտոսեփականատերերի մոտ 20%-ը: Այս մասին ԱրԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙՀայաստանի ապահովագրողների Բյուրո՚-ի մամուլի ծառայությունից:
Տարբեր գնահատականներով, Հայաստանում կա ավելի քան 400 հազար ավտոմեքենա, այ թվում 260 հազար մարդատար, 55 հազար բեռնատար և 15 հազար ավտոբուս: Հայաստանի ավտոմոբիլային պարկի միջին տարիքը կազմում է 12 տարի: Փորձագետները ԱՊՊԱ շուկան գնահատում են 13-14 մլրդ.դրամ կամ 38 մլն.դոլար: