Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 18:49
ԱՊՊԱ շրջանակներում Ապահովագրողների Բյուրոն հաստատել է գնահատման գործունեության 20 դիմում
Արմինֆո. ԱՊՊԱ շրջանակներում ՙՀայաստանի ապահովագրողների Բյուրո՚ ինքնակառավարվող կազմակրպությունը հաստատել է գնահատման գործունեության 20 դիմում  Այս մասին ԱրԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙՀայաստանի ապահովագրողների Բյուրո՚-ի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ստեղծվող գնահատող կազմակերպությունները պետք է կազմված լինեն առնվազն 2 մասնագետից, որորցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի ԿԲ համապապատասխան նորմատիվներին: Ընկերությունը պետք է ունենա ԱՃՊ վնասը, ինչպես նաև ԱՃՊ պատճառները գնահատող մասնագետներ:
Ի դեպ, գնահատման գործունեության դիմումներ են ներկայացրել նաև Հայաստանի Արդարադատության նախարարության Փորձագիտական Կենտրնը և ՀՀ Գիտությունների Ազգային ակադմիայի ՙՓորձագետների ազգային Բյուրոն՚: