Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2010 11:34

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը մտադիր է 40 տոկոսով մեծացնել ակտիվները


ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Ֆինանսական ինչպիսի՞ ցուցանիշներ է մտադիր ապահովել բանկը մինչև 2010 թվականի ավարտը, ինչպես նաև առաջիկա երկու տարիներին:


Մինչև տարեվերջ բանկի ակտիվները կկազմեն ավելի քան 70 մլրդ.դրամ, ընդ որում, վարկային պորտֆելի բաժինը կկազմի 70%: Սպասվում է նաև Գազպրոմբանկից սուբօրդինացիոն վարկի ներգրավում, 10 մլն.դոլարի չափով , որի արդյունքում բանկի ընդհանուր պարտավորությունները կկազմեն շուրջ 57 մլրդ.դրամ, իսկ նորմատիվային կապիտալը` մոտ 20 մլրդ.դրամ: Մինչև 2010 թվականի ավարտը Բանկը նախատեսում է ստանալ 850 մլն.դրամ շահույթ:

Ելնելով բանկի 2011 թվականի զարգացման ռազմավարական Ծրագրից, ընդհանուր ակտիվները տարվա ընթացքում նախատեսվում է մեծացնել ավելի քան 40% (30 մլրդ. դրամով), կամ մինչև 102 մլրդ.դրամ, վարկային պորտֆելը` 22 մլրդ.դրամով կամ 40%, մինչև 70 մլրդ.դրամ, ընդ որում, իրավաբանական անձանց տրամադրվող վարկերը կավելանան մինչև 20 մլրդ.դրամ կամ 50% և մինչև 2011 թվականի ավարտը կկազմեն 60 մլրդ. դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկերի ծավալները կաճեն 2 մլրդ.դրամով կամ 16.7% և կկազմեն մոտ 13 մլրդ.դրամ: Մեր կանխատեսումներով, 2011 թվականի ավարտին վարկային ընդհանուր պորտֆելում իրավաբանական անձանց վարկերը կկազմեն 82.5%, իսկ ֆիզիկական անձանց վարկերը` 17.5%: Բանկի ընդհանուր պարտավորությունները կկազմեն 83 մլրդ.դրամ, 2010 թվականի ավարտի համեմատ ավելանալով ավելի քան 45%: Հաշվի առնելով կանոնադրական կապիտալի 10 մլն.դոլարով մեծացումը, ապա ընդհանուր կապիտալը 2011 թվականի ավարտին կկազմի 19 մլրդ.դրամ: Արդյունքում, բանկի ակնկալվող շահույթը 2011 թվականի ավարտին կկազմի 1.3 մլրդ.դրամ կամ 3.5 մլն.դոլար, ինչը 50% ավելի է 2010 թվականի ֆինանսական ցուցանիշից:

Որքա՞ն է վարկերի ընդհանուր պորտֆելում բանկի կողմից նախատեսված սահմանաչափը խոշոր հաճախորդների համար: Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը շուկայի այդ հատվածում:

Սահմանափակումներ չկան: Այսպես, 2011 թվականին նախատեսում ենք սեփական, ինչպես նաև ներգրավված միջոցներով իրավաբանական անձանց տրամադրել մոտ 100 մլն.դոլարի վարկեր, ինչի շնորհիվ բանկի վարկային պորտֆելը կմեծանա առնվազն երկու անգամ: Մեր բանկի ռազմավարության մեջ հստակ ներկայացված է հաճախորդի համար արդյուանվետ տոկոսադրույքի կառավարման քաղաքականությունը: Դա նշանակում է, որ հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր, որի հիման վրա հաշվարկվում բոլոր եկամուտները (ոչ միայն տոկոսային), որոնք բանկը կարող է նրանից ստանալ: Հաճախորդը պետք է հստակ իմանա, թե իրեն համար ինչք կարժենա բանկային սպասարկումը: Հաճախորդի ծախսերի օպտիմալացման տեսանկյունից, ֆինանսական ճգնաժամի պայմաններում դա հանդիսանում է արդիական և կարևորագույն գործոն նոր կորպորատիվ հաճախորդներ ներգրավելու համար: Բացի այդ, ընկերությունների հաճախորդներին մենք արտոնյալ պայմաններով տրամադում ենք համալիր ծառայություններ: Ինչ վերաբերվում է մրցակցությանը, ապա այն բանկերին ստիպում է մշտապես աշխատել սեփական զարգացման ուղղությամբ, մշակելով ծառայությունների նորանոր տեսակներ, միաժամանակ բարելավելով սպասարկման որակը, այնպես որ առողջ մրցակցությունից, վերջին հաշվով, շահում են բոլորը, իսկ առաջին հերթին` հաճախորդը:

Ձեռնարկատիրության ֆինանսավորման ուղղությամբ Բանկը նախատեսո՞ւմ է արդյոք նոր ծառայություններ:

Ըստ նոր ռազմավարության, մեծ տեղ պետք է հատկացվի ձեռնարկությունների տեխնոլոգիական և տեխնիկական վերազինվածությանը: Հատկապես այդ նպատակով է, որ ընթացիկ տարում նախատեսում ենք ձեռնամուխ լինել լիզինգային գործառնությունների իրականացմանը: Այդ նպատակով էլ այժմ հետազոտում ենք շուկայի այդ հատվածը: Հետաքրքիր է, որ լիզինգի հայկական շուկան այդքան մեծ չէ, սակայն քիչ չեն խոշոր նախագծերը, որոնք մենք համարում ենք մեզ համար որպես պոտենցիալ նախագծեր: Լիզինգի շուկայում ակտիվանալով մեր բանկը, հաշվի առնելով տեղական շուկայի առանձնահատկությունները, կղեկավարվի մեր բաժնետիրոջ հետ փոխկապակցված «Գազպրոմբանկ-Լիզինգ» լիզինգային ընկերության փորձով: 2011թվականին նաև նախատեսում ենք միկրո և փոքր բիզնեսին էքսպրես-վարկերի տրամադրում:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը վերջին տարում մի քանի անգամ մեծացրեց ՓՄՁ վարկավորման ծավալները: Ինչո՞վ էր դա պայմանավորված: Ի՞նչ ռեսուրսների հաշվին է բանկն ապահովել նման աճը:

Եթե 2009 թվականի դեկտեմբերի 1-ին փոքր և միջին բիզնեսի վարկավորման պորտֆելը կազմում էր 2.3 մլրդ.դրամ, ապա 2010 թվականի դեկտեմբերի1-ին պորտֆելի ծավալը կազմեց 3.8 մլրդ.դրամ: Այսինքն, ապահովվեց պորտֆելի 65% աճ: Դա հիմնականում կապված էր տնտեսության ակտիվացման հետ: Վարկերը տրամադրվում էին ինչպես Հայ-գերմանական (GAF) հիմնադրամի, այնպես էլ բանկի սեփական ռեսուրսների հաշվին: Այդ ժամանակահատվածում ՓՄՁ գծով վարկառուների թիվն աճեց 83%-ով:

ՓՄՁ ֆինանսավորման նոր աղբյուրների շարքում ներկայումս բանկը քննարկում է Համաշխարհային բանկից միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Ո՞ր փուլում են գտնվում այդ բանակցությունները:

Օրերս համագործակցությունը նախաձեռնելու և ՓՄՁ վարկավորման համար ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով տեղի ունեցավ Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ մեր հանդիպումը: Հանդիպման ընթացքում որոշում ընդունվեց` մեր բանկը ներգրավել ՓՄՁ ֆինանսավորման ՀԲ ծրագրի մեջ, արտոնյալ պայմաններով: Հիշեցնեմ, որ գերմանական KfW բանկի GAF հիմնադրամի հետ բանակցությունների արդյունքում «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» նույնպես պաշտոնական համաձայնություն էր ստացել ՓՄՁ ֆինանսավորման գծով:

Ինչպիսի՞ պայմաններով է բանկը տրամադրում ՓՄՁ վարկերը: Բիզնեսի ո՞ր ոլորտներն են ներկայացնում բանկի հաճախորդները ՓՄՁ գծով:

Ներկայումս մենք կարող ենք վարկր տրամադրել տարեկան 13-15% տոկոսադրույքով (ՀՀ դրամով) և 11-13% տարեկան տոկոսադրույքով (ԱՄՆ դոլարով) մինչև 7 տարի մարման ժամկետով, կախված վարկի նպատակից: Վարկավորումն իրականացվում է տնտեսության բոլոր ոլորտներում, մասնավորապես, առևտրի, հասարակական սննդի, ծառայությունների և արտադրության ոլորտներում:

Դուք ասացիք, որ 2011 թվականի Ռազմավարությունով Բանկի վարկային պորտֆելը կմեծանա 40%, մինչև 70 մլրդ.դրամ: Որքա՞ն կլինի ավտովարկավորման և հիպոթեկի բաժինը պորտֆելում, և ինչպիսի՞ աճ է նախատեսվում վարկավորման այդ տեսակներով 2010-2011 թվականներին:

2010 թվականին բանկի վարկային պորտֆելը մեծացավ մոտ 2.5 անգամ և տարեվերջին կկազմի ավելի քան 50 մլրդ.դրամ, իրավաբանական անձանց վարկային պորտֆելն ավելացավ 3.5 անգամ, իսկ մանրածախ վարկերը` 25%-ով:

Բաժնետերերի կողմից բանկի առջև դրված խնդիրների համաձայն, 2011 թվականին բանկը մտադիր է ակտիվացնել խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման գործընթացը, միաժամանակ մեծ ուշադրություն հատկացնելով փոքր և միջին բիզնեսի սպասարկմանն ու վարկավորմանը: Վարկային պորտֆելի աճի տեմպերի պլանավորումը նախատեսում է նաև բիզնեսի կորպորատիվ հատվածի աճ, իրավաբանական անձանց վարկային պորտֆելի բաժնի մեծացում ընդհանուր վարկային պորտֆելում, այն հասցնելով առնվազն 80%-ի, միաժամանակ ավելացնելով նաև մանրածախ բիզնեսի ծավալները:

2011 թվականին նախատեսվում է բանկի վարկային ընդհանուր պորտֆելի 40% աճ, մինչև 70 մլրդ,դրամ: Միաժամանակ, իրավաբանական անձանց վարկային պորտֆելը նախատեսվում է մեծացնել 50%-ով, մինչև 60.5 մլրդ.դրամ: Չնայած նրան, որ հիմնական շեշտը դրվում է կորպորատիվ վարկավորման վրա, այնուամենայնիվ, 2011 թվականին ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը նախատեսվում է մեծացնել մոտ 20%-ով: Նշենք, որ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի կազմում 2011 թվականին, 2010 թվականի համեմատ զգալի փոփոխություններ չեն նախատեսվում, հիպոթեկային և ավտովարկավորման բաժինները կպահպանվեն նույն մակարդակի վրա, համապատասխանաբար կազմելով` 17% և 16%:

Նախատեսվում է արդյոք մինչև տարեվերջ նոր մասնաճյուղերի բացում: Նախկինում «Աէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» հայտարարել էր, որ 2011 թվականին մտադիր է սկսել մասնաճյուղերի բացման նոր փուլ, համաձայն ռազմավարության, արդեն իրականացվե՞լ են առաջին քայլերը:

2011 թվականին, համաձայն 2010-2012 թվականների Ռազմավարության, նախատեսվում է չորս մասնաճյուղերի բացում` մայրաքաղաքում և մարզերում: Գազպրոմբանի Վարչությունն արդեն հավանություն է տվել այդ նախագծին, և 2011 թվականի սկզբին Բանկը ձեռնամուխ կլինի դրա իրականացմանը: Բացի այդ, հաճախորդների, այդ թվում նաև խոշոր, կորպորատիվ հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու, նրանց համար ավելի հարմարավետ պայմաներ ստեղծելու, ինչպես նաև բանկի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է գլխամասային գրասենյակի տեղափախում ավելի հարմարավետ շենք` քաղաքի կենտրոնում:

Պրն.Բարսեղյան, նախկինում բանկը հայտարարել էր, որ 2010 թվականի ավարտին մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը բանկում սպասվում է մոտ 35.1 մլրդ.դրամի չափով, այդ թվում, դեպի Հայաստան փոխանցումները կկազմեն 15.4 մլրդ.դրամ, իսկ հանրապետությունից դեպի դուրս` 19.7 մլրդ.դրամ: Ի՞նչ կասեիք այդ առիթով:

Այսօր մասնավոր տրանսֆերտների ծավալը Բանկում, SWIFT, Contact,Leader, Money Gram, Բիստրայա Պոչտա, Почта, Migom համակարգերով տարեսկզբին կամում էր 19.5 մլրդ.դրամ, որտեղ 11.8 մլրդ.դրամ էին կազմում հանրապետությունից դուրս ուղարկվող փոխանցումները և 7.6 մլրդ.դրամ` հանրապետություն ուղարկվղ փոխանցումները: Ինչպես տեսնում եք, ծավալները կրճատվել են:

Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել մասնավոր տրանսֆերտների տեմպերի նվազումը: Ճգնաժա՞մով:

Այստեղ պատճառները բազմաթիվ են, այդ թվում նաև ճգնաժամը, սակայն ինձ թվում է մասնավոր տրանսֆերտների ծավալների անկման վրա հիմնականում ազդել է այն փաստը, որ անցյալ տարի փոխանցումներ սպասարկող կետերի թիվը Հայաստանում բավականին աճել է: Հայաստանի բանկերը, աստիճանաբար, դրամական փոխանցումների նորոնոր համակարգեր են ներգրավում, ընդ որում, մշտապես մեծանում է նաև նման ծառայություններ մատուցել ցանկացող բանկերի թիվը:

Արթուր Ասլանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.12.2025
RUB4.74-0.03
USD381.47-0.03
EUR446.97-0.30
GBP510.451.03
CAD276.57-0.32
JPY24.25-0.23
CNY54.180.00
CHF479.960.09