Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2010 14:00
Վ.Եղիազարյան. 2011 թվականին քարտային գործարքներով միջնորդավճարները Հայաստանում կնվազեն 25 տոկոսով
Արմինֆո. 2011 թվականին քարտային գործարքներով միջնորդավճարները Հայաստանում կնվազեն 25%: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում է արել Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերի դեպարտամենտի տնօրեն Վարդան Եղիազարյանը, հավելելով, որ օրերս ArCa համակարգը բանկերին առաջարկել է նվազեցնել քարտայիին գործարքների միջնորդավճարները:
Փորձագետի կարծիքով, Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան բավականին խիտ է, սակայն նա գտնում է, որ բանկերի միջև մրցակցությունը դարձել է ավելի ագրեսիվ:
Միաժամանակ, Վ.Եղիազարյանը տեղեկացրել է, որ 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայէկոնոմբանի քարտերով կորպորատիվ հաճախորդների թիվը հասել է 725-ի, իսկ նրանց հաշիվների վրայի դրական մնացորդը կազմլ է 3.890 մլրդ.դրամ, իսկ բացասական մնացորդը` 1.4 մլրդ.դրամ: Բանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է 107216, որից ArCa քարտերը կազմել են 78824 հատ, MasterCard քարտերը` 28392 քարտ: Ընթացիկ տարվա սկզբից բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվն աճել է 35.2%, այդ թվում նաև աշխատավարձային նախագծերի ակտիվացման շնորհիվ, որոնց թիվը դեկտեմբերի 1-ի դրությամբ աճել է 14.4%: Հունվար-դեկտեմբեր ամիսներին բանկը տեղադրել է 9 նոր բանկոմատ, 37 POS-թերմինալ, դրանց թիվը հասցնելով, համապատասխանաբար` 62-ի և 257-ի:
ՙ2011 թվականին մենք սպասում ենք պլաստիկ քարտերի աճ 30 հազարով, որոնց մեջ մեծ մասը կկազմեն միջազգային քարտերը: Նախատեսում ենք 20-ով ավելացնել բանկոմառների և 60-ով` POS-թերմինալների թիվը՚,-տեղեկացրել է նա, հավելելով, որ ՀայԷկոնոմբանկը երկար տարիներ եղլ է Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի առաջատարը և այդ դիրքերը պահպանելու համար կան բոլոր նախադրյալները:
Բանկի վարկային պորտֆելում վարկային քարտերի բաժինը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6.5%, ինչը 200 մլն.դրամով ավելի է 2309 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Միաժամանակ Վ.Եղիազարյանը տեղեկացրել է, որ լինելով իր հետ փոխկապակցված ՙՍիլ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության գործակալը, Հայէկոնոմբանկը սկսել է թողարկել ՙապահովագրական՚ պլաստիկ քարտեր, որոնց քարտապանները, ունենալով ապահովագրական ընկերության հետ պայմանագիր, ավտոսպասարկման կետերում կստանան զեղչեր: