Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2010 18:33
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎԶԵԲ-ից ստացել է հերթական տրանշը 5 մլն. ԱՄՆ դոլլար գումարի չափով
Արմինֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ստացել է հերթական տրանշը 5 մլն. ԱՄՆ դոլլար գումարի չափով ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
ՙ«2009թ. ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագորումից հետո սա երրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո և փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը: Ծրագրի շրջանակներում մենք ցանկանում ենք ընդլայնել թե Երևան քաղաքի և թե երկրի գյուղական շրջանների միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: Տվյալ ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ՄՓՁ սեկտորի վարկունակ վարկառուներին օգտվել ֆինանսավորման հուսալի աղբյուրներից` սկսած տարեկան 12% դրույքաչափից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վստահ եմ, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայն ցանցը և աշխատակիցների հմուտ և արհեստավարժ մոտեցումը հիմք կհանդիսանան ծրագրի բարեհաջող իրագործման համար՚,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Ա. Խաչատրյանը: Նա նշել է նաև, որ 2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ տրամադրել է վարկ երեք տրանշով 10 մլն. ԱՄՆ դոլլար գումարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:
Հայաստանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10 մլն. եվրո բաժնեմասով: ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն. եվրո: ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է ՄՓՁ սեկտորի զարգացմանը այն երկրներում, որտեղ այն գործում է: Փոքր բիզնեսով զբաղվող նրա խումբը կառավարում է ՄՓՁ ֆինանսավորման ծրագրերը 15 երկրներում և ունի մեծ փորձառություն ՄՓՁ վարկավորման համակարգի ձևավորման բնագավառում:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: