Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2010 18:34
UNISTREAM համակարգի շրջանառությունը Հայաստանում 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 525 մլն.դոլար
Արմինֆո. UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը այս տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7 տոկոսով եւ կազմել 525 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրլ են Յունիբանկի մամուլի ծառայությունից, փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 669 940` 2009թ.-ի ցուցանիշի համեմատ աճելով 6 տոկոսով:
UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են 95 երկրների 200 000 սպասարկման կետերում: Համակարգով իրականացված փոխանցումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 6 մլն: Ներկայումս UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: UNISTREAM համակարգի ձեռքբերումները գնահատվեցին այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Ernst and Young ընկերությունը, Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միությունը (IAMTN), ռուսաստանյան բանկային համաժողովը եւ այլն:
UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են Յունիբանկի բոլոր 34 մասնաճյուղերում: Փոխանցման սակագինը կազմում է 0,35-1 տոկոս: UNISTREAM համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել կայքի “Յունիստրիմ դրամական փոխանցումներ” էջը կամ զանգահարել հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով: