Չորեքշաբթի, 22 Դեկտեմբերի 2010 10:55

Կոռուպցիան Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր զսպող գործոնն է


ԱրմԻնֆո. KPMG գործընկեր Էնդրյու Կոկշելի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Կոկշել, թվարկեք, խնդրեմ, այն գործոնները, որոնք այսօր զսպում են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը:


Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության զարգացումը զսպող գլխավոր գործոնը դա կոռուպցիան է: Կոռուպցիայի արտահայտման ձևերը բազմազան են: Հայաստանում դրա բնորոշ արտահայտություններն են բիզնեսի-եկամուտների որ լրիվ հայտարարագրումը, ինչն էլ րի հերթին թույլ չի տալիս իրականացնել երկրի ենթակառույցների զարգացման և արդիականացման ծրագրեր: Իսկ դա էլ իր հերթին զսպում է օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն:

Ինչպիսի՞ մեխանիզմներ ու լծակներ են պետք կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Կոռուպցիայի մակարդակն իջեցնելու երկու եղանակ գոյություն ունի: Դրանցից մեկն ակտիվորեն կիրառվում է Վրաստանում, որտեղ իշխանույթունն ազատել է մեծ թվով պաշտոնյաների ու ժամանակին կոռուպցիայիմեջ ներգրավված մասնավոր անձանց: Երկրորդ տարբերակը ենթադրում է կոռուպցիայի մակարդակի աստիճանաբար իջեցում, կոռումպացված հարաբերությունների մեջ ներգրավված անձանց գործունեության նկատմամբ հստակ մեխանիզմների ստեղծման ճանապարհով: Տվյալ դեպքում հարկավոր է ապահովել թափանցիկություն և պետական կառավարման մարմինների գործունեության բացություն, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների մշակում պետության ահընդհատ գործող անմիջական ֆունկցիայի տեսքով: Շատ կարևոր է նաև, որպեսզի կառավարությունը ցուցադրի, թե ինչպիսի լրջությամբ է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարին, այդ թվում նաև կոռումպացված անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցով:

Կոռուպցիայի մասշատբների նվազեցման ուղղությամբ ինչպիսի՞ քայլեր են նկատվում մեր երկրում:

Ես տեղեկացված եմ բազմաթիվ ծրագրերի իրականացման մասին, որոնք ուղղված են եղել երկրում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Նման ծրագրեր են անցկացվել նաև ԱՄՆ միջազգային զարգացման Գործակալության (USAID) կողմից: Սակայն բոլոր այդ միջոցներն էլ զգալի արդյունքներ չտվեցին, փաստորեն, ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Համաձայն միջազգային հետազոտությունների, կոռումպացվածության մակարդակով Հայաստանը գտնվում է ամենավատ ռեյտինգ ունեցող երկրների շարքում:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ չի հաջողվում երկրում նվազեցնել կոռուպցիան:

Իրականում դա դժվարին խնդիր է, քանի որ կոռուպցիոն հարաբերություններու ներգրավված են ոչ թե մեկ կամ երկու մարդ, այլ հարյուրները, անգամ հազարները, դրանք քաղաքական գործիչներ են, պաշտոնյաներ, նրանց ընտանիքները: Իսկ համաձայն այդ նույն միջազգային հետազոտությունների, կոռուպցիայի բարձր մակարդակն այսօր բնորոշ է բազմաթիվ երկրների համար: Այդ պրոբլեմը դժվար լուծվող է, քանի որ այս կամ այն ձևով դիպչում է համաշխարհային հանրության շատ ներկայացուցիչների շահերին: Դրա լուծումը նաև քաղաքական կամք է պահանջում:

Վերջերս Հայաստանում նկատվեցին բազմաթիվ դեպքեր, երբ տեղական գործարարներն իրենց բիզնեսը տեղափոխում են այլ երկրներ, մասնավորապես Վրաստան: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, ի՞նչն է հատկապես նրանց մղում այդ քայլին:

Դուք արդեն գիտեք, որ KPMG իր գրասենյակն ունի նաև Վրաստանում, և, իրականում, որոշ հայ գործարարներ, որոնք իրենց բիզնեսը Վրաստան տեղափոխելու մտադրություններ ունեն, մեզ էին դիմել համապատասխան խորհրդատվություն ստանալու նպատակով: Վրաստանում բիզնես հիմնելու համար, իրոք, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված քան Հայաստանում: Մասնավորապես, Վրաստանում կոռուպցիայի մակարդակն ավելի ցածր է, ավելի ցածր է հարկային բեռը, մի խոսքով, ավելի քիչ է բյուրակիզմը:

Ի՞նչ կազմակերպությունների հետ եք աշխատում Հայաստանում:

Առաջին հերթին աշխատում ենք բաց ու թափանցիկ ընկերությունների հետ: Մեր հաճախորդները հիմնականում հանդիսանում են բանկեր և լեռնարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ: Համագործակցում ենք նաև Հայաստանի որոշ վարկային կազմակերպությունների հետ, ինչպես նաև երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկի, Կովկասում ալյումինե ֆոլգա արտադրող միակ ընկերության` <Արմենալ> ձեռնարկության հետ:

Պրն.Կոշկել, հայտնի է, որ առանց արդյունաբերության զարգացման երկրի տնտեսությունն ամուր բազա չի կարող ունենալ: Ի՞նչն է խանգարում Հայաստանում արդյունաբերական արտադրության զարգացմանը:

Երկրում արդյունաբերության աշխուժացման և ակտիվ զարգացման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ռեսուրսներ, այդ թվում, վառելանյութ կամ էներգետիկ հումք, նավթ, էլեկտրաէներգիա: Երկրում հումքային բազայի բացակայությունը ստիպում է հումքը ներմուծել արտաքին շուկայից, ինչն էլ, բնականաբար, բարձրացնում է արտադրվող ապրանքների ինքնարժեքը, դարձնելով դրանք անմրցունակ արտաքին շուկայում: Երկրի գործարար մթնոլորտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որոշ ապրանքների ներկրումը դարձել է մենաշնորհ, ինչը նույնպես հանդիսանում է թանկացումների և ընտրելու սահմանափակումների պատճառ: Միջազգային շուկայում մրցունակ լինելու համար երկիրը պետք է ունենա որոշակիորեն մրցունակ առավելություններ, որոնք Հայաստանը, ցավոք, չունի:

Տարբեր փորձագետներ Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակի գնահատման տարբեր գնահատականներ են հնչեցնում: Ինչպիսի՞ն է այդ մակարդակը Ձեր գնահատականներով:

Իմ գնահատականներով ստվերային տնտեսության մասշտաբները մոտ կրկնակի անգամ գերազանցում են տնտեսության ոչ ստվերային մակարդակը: Սակայն սա բոլորովին սուբյեկտիվ գնահատական է:

Պրն. Կոշել, այս տարի մի շարք խոշոր ընկերություններ, որոնց հասույթը 2009 թվականին կազմել է 1 մլրդ.դրամ և ավելի, պարտադիր կարգով պետք է իրականացնեին ֆինանսական հաշվետվությունների աուդիտ: Ինչպիսի՞ լրջությամբ նրանք մոտեցան այդ պահանջին: Նրանց մի մասը, ինչպես հայտնի է, չկատարեց այդ պահանջները:

Կան որոշ խոշոր ընկերություններ, որոնք հնարավոր է, որ անցկացրեցին իրենց ֆինանսկաան հաշվետվությունների աուդիտը: Նրանց ֆինանսական գործունեության աուդիտորական եզրակացությունը, հնարավոր է, որ կազմեցին այնպիսի աուդիտորական ընկերություններ, որոնք չունեն պահանջվող մասնագիտացում, որոնց աշխատակազմը կազմված է մեկ, իսկ լավագույն դեպքում` երկու աշխատակցից: Նրանք ունեն աուդիտորական գործունեության իրականացման լիցենզիա, հետևաբար, իրավունք ունեն տրամադրել նաև աուդիտորական եզրակացություն: Ինչպես հասկանում եք, Հայաստանում բավականին հեշտ է աուդիտորական գործունեության լիցենզիա ստանալը, մանավանդ երբ գիտես, թե ինչպես է դա արվում:

Իսկ ինչո՞ւ է այդպես:

Ներկայումս աուդիտորական կազմակերպությունների գործունեությունը կարգավորում է Ֆինանսների նախարարությունը: Աուդիտորի աշխատանքը պահանջում է հաշվապահական հաշվառման ստանդարտների լավ իմացություն, ընտրովի ընթացակարգերի իրականացում, աուդիտորական գործունեության իրականացման որոշակի տեխնոլոգիական մեթոդաբանություն և աուդիտորական ընկերությունների գործունեությունը կարգավորող մարդիկ, որոնք պետք է ունենան աուդիտի ոլորտի խորը գիտելիքներ:

Իսկ մեզ մոտ կարգավորող մարմինները չունե՞ն այդ գիտելիքները:

Բանը նրանում է, որ աուդիտորական գործունեության կարգավորումը հիմնականում կենտրոնացված է վարչական գործոնների վրա, անփոփոխ թողնելով հարցի որակական կողմը: Հետևաբար, շատ աուդիտորներ այսօր չունեն մասնագիտական ունակություններ: KPMG ընկերությունը ուրախ կլիներ, եթե աուդիտորական ծառայությունների շուկայի կարգավորումը հենված լիներ որակական բաղադրիչի վրա և որպես որակյալ աուդիտի շուկայի առաջատար կազմակերպություն, պատրաստ է ցուցաբերել իր օգնությունը:

Օտարերկրյա և տեղական շատ փորձագետներ հաճախ են խոսում Հայաստանի բանկային համակարգի կայունության մասին: Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում մեր բանկերի գործունեությունը:

Հայաստանի բանկային համակարգը չնայած այդքան մեծ չէ, սակայն բավականին կայուն է: Այդ հատվածը լավ է կարգավորված: Բանկերն էլ իրականացնում է լիովին արդյունավետ գործունեություն: Այսօր համարյա բոլոր բանկերն էլ վերականգնել են սպառողական վարկավորումը: Ճգնաժամի ընթացքում, ինչպես գիտեք, որոշ բանկեր սառեցրել էին այդ գործընթացը:

Իսկ ի՞նչ եք մտածում տոկոսադրույքների վերաբերյալ, որոնցով բանկերը վարկավորում են բիզնեսին, ինչպես նաև բնակչությանը:

Այսօր բանկերը վարկային ռեսուրսներ են ներգրավում տարբեր աղբյուրներից, 7% միջին տոկոսադրույքով, բայց տնտեսությանը և բնակչությանը վարկավորում են մոտ 17% տոկոսադրույքներով: Սկզբունքայնորեն եթե նայենք, վարկերի տոկոսադրույքները իջեցնելու համար նրանք ունեն բավականաչափ տարբերակներ,:

Այսինքն, փաստորեն նրանք կարո՞ղ են իջեցնել վարկերի տոկոսադրույքերը:

Այո, եթե մեկ բանկ բարձրացնում է դրույքը, որպես կանոն, նրան հետևում են նաև մյուս բանկերը: Հետևաբար, անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմ և որոշակի կարգավորում, որը բանկերին կստիպեր իջեցնել տոկոսադրույքերը: Բացի այդ, Հայաստանի տնտեսությունը փոքրածավալ է, ինչը լրջորեն սահմանափակում է արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելու հարավորությունները, ինչն էլ բերում է երկրում դրամական ռեսուրսների թանկացման:

Ինչպիսի՞ փոփոխությունների կենթարկվի Հայաստանի տնտեսությունը 2011 թվականին: ՀՆԱ ինչպիսի՞ աճ եք կանխատեսում, և ո՞ր ոլորտները կդառնան աճի լոկոմոտիվներ:

Իմ գնահատականներով, 2011 թվականին երկրի տնտեսությունն ավելի արագորեն կաճի, քան ընթացիկ տարում, առաջին հերթին Ռուսաստանից դրամական փոխանցումների, ինչպես նաև պղնձի ու ոսկու միջազգային գների բարձրացման հաշվին: Այս երկու գործոնների շնորհիվ Հայաստանի ՀՆԱ աճը 2011 թվականի արդյունքներով կկազմի մոտ 8%: Տնտեսության զարգացման գործում քիչ դեր չի խաղա նաև շինարարության ոլորտը, որտեղ մի փոքր աճ արդեն սկսել է նկատվում է:

Ի՞նչ խորհուրդ կտայիք այն ներդրողներին, որոնք ցանկանում են ներդրումներն ուղղել Հայաստան: Ո՞ր ոլորտին խուրհուրդ կտայիք ուղղել ներդրումները և որ ոլորտին` կտրականապես` ոչ:

Այսօր ներդրումների համար լավ հնարավորություններ կան լեռնարդյունաբերության ոլորտում, հաշվի առնելով պղնձի և ոսկու գների աճը: Հայաստանում կան մեծ թվով փոքր, բայց չգործող պղնձի ու ոսկու հանքեր, որոնց գները կարող են աճել, ինչը որոշակի խթան կարող է հանդիսանալ արտաքին ներդրումների համար: Ինչ-որ մեկը կարող է, պարզապես, գալ և գնել այդ հանքերը: Կտրականապես խորհուրդ չեմ տա գումարներ ներդնել <բենզինի> բիզնեսում, բարձր աստիճանի մենաշնորհայնության պատճառով:

Ինչպիսի՞ գործոններ պետք է հաշվի առնի ներդրողը, որը ցանկանում է գումարներն ուղղել լեռնարդյունաբերության ոլորտին, ինչպիսի՞ ռիսկերի կբախվի նա:

Երկրում հարկերը դվարությամբ են վճարվում իսկ կոռուպցիան բարձր մակարդակի վրա է: Ահա այն ռիսկերը, որոնք մտորումների տեղիք են տալիս` արժե՞ արդյոք ներդնել այս ոլորտում:

Ձեր ընկերությունը գործում է նաև խորհրդատվական ծառայությունների ոլորտում: Ի՞նչ միտումներ կան այդ շուկայում այսօր և ընդհանրապես, ինչպե՞ս են վերաբերվում մեր գործարարները խորհարդատվությանը: Նշեք, խնդրեմ, մեր բիզնեսի գլխավոր թերությունը:

Տեղական գործարարների գլխավոր թերությունը կայանում է նրանում, որ նրանք իրենց գործունեությունը բարելավելու համար ընդունակ չեն արդյունավետ քայլերի, նրանք անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում իրենց աշխատակիցների մասնագիտական պառրաստվածության մակարդակի վրա: Իսկ պրոֆեսիոնալ խորհրդատու վարձելու փոխարեն ավելի ցածր վարձատրությամբ այս կամ այն հանձնարարությունը տալիս են իրենց ավելի անփորձ աշխատակիցներին: Հայկական շատ ընկերություններ դեռևս խորհրդատվական ընկերություններին են դիմում միայն <ձևի համար>, չնայած, որ խորհրդատվությունը թույլ է տալիս բարձրացնել ընկերության կառավարչական գործունեության արդյունավետությունը: Հարևան երկրներում, այդ թվում նաև Վրաստանում, խորհրդատվությունը էժաններից չէ: Սակայն, Հայաստանում տեղական խորհրդատվական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների գները բավականին ցածր են: Խորհրդատվական ծառայությունների գների վերաբերյալ խոսակցության ժամանակ մեր հաճախորդներից մեկը մի անգամ կատակելով նշեց, որ գերադասում է աշխատանքի գնալ Ժիգուլիով, քան Մերսեդեսով: Սակայն, հարկավոր է նշել, որ Ժիգուլին ավելի արագ է մաշվում, քան Մերսեդեսը:

Էլիտա Բաբայան