Երկուշաբթի, 27 Դեկտեմբերի 2010 13:29

Ապահովագրողները պատրաստ են գնալ գյուղ, իսկ պետությունը` դեռ ոչ


ԱրմԻնֆո. Նշանակալից անկում ապրած և արդյունավետ տնտեսվարումից հեռու կանգնած Հայաստանի գյուղատնտեսությունն այսօր միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ագրարային ռիսկերի ապահովագրության կարիքն ունի: Բայց այդ համակարգը Հայաստանում կարող է գործել ագրոբիզնեսում իրականացվելիք համապատասխան փոփոխությունների ճանապարհով, որոնք որոշակի օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես նաև պետության հետևողական քաղաքականության կարիքն ունեն:

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը Հայաստանի գյուղական բնակչության համար, մեղմ ասած, օտար թեմա է: Եվ հասկանալի է, չէ որ մեր տնտեսության ագրարային ոլորտը բացառապես ետ է մնում համաշխարհային տեխնիկական զարգացումներից, իսկ գյուղի բնակչությունն էլ հազիվ թե ի վիճակի է երկիրը կերակրել իր աղքատ բերքով: Գյուղատնտեսությամբ զբաղվելը, առաջին հերթին հողագործի համար, տնտեսապես դարձել է ոչ շահավետ: Գյուղական բնակչության հետ այս դվարին պայմաններում խոսել Հայաստանում ագրոապահովագրության հնարավոր զարգացման մասին թվում է թե վաղ է, սակայն, ընդհակառակը, պարզվում է, որ մենք այս հարցում, ավելի շուտ, ուշացել ենք:

Երկրում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության բացակայության պայմաններում մեկ անգամ չէ, որ կարելի էր համոզվել, որ ապահովագրության զարգացած չլինելն էապես թուլացնում է ագրարային հատվածի զարգացման հնարավորությւոնները, որն ամենախոցելին է “բնական” ռիսկերից: Բնության հետ, իհարկե, դժվար է պայքարել, սակայն նրա քանդող ուժերի հետևանքներից կարելի է ապահովագրվել:

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը, պատմում են “Նաիրի Ինշուրանս” ապահովագրական ընկերությունում, այսօր մեծ մասսայականություն է վայելում ապահովագրական հարաբերությունների կարգավորված համակարգ ունեցող զարգացած երկրներում: Այնտեղ մշակված են ագրարային ռիսկերի ապահովագրության ոլորտի բազմաթիվ և տարբեր տեսակի ծրագրեր: Իսկ մի շարք զարգացած երկրներում ագրոռիսկերի ապահովագրությունը դրված է պատադիր հիմքերի վրա: Մեր երկրում ապահովագրության այս տեսակով զբաղվում են ոչ բոլոր ապահովագրական ընկերությունները: Սակայն նրանց գործարքներն էլ ներկայումս, լիովին բացատրելի և օբյեկտիվ պատճառներով, կրում են փորձնական բնույթ:

“Նաիրի Ինշուրանս” ընկերությունում նշում են, որ կա ագրարային ռիսկերի ապահովագրության երկու տարբերակ: Առաջինը, դա դասական տարբերակն է, երբ ապահովագրական պաշտպանվածությունը ապահովագրական պատահարը վրա հասնելիս` անբերրիության, անասունների մահվան և այլն, ֆերմերին երաշխավորում է հնարավոր վնասների մասնակի, կամ ամբողջական փոխհատուցում: Ցավոք, “ֆերմերական” ռիսկերի ապահովագրությւոնը Հայաստանում առանց գյուղատնտեսության ոլորտում որոշակի օրենսդրական նախաձեռնությունների, դժվար է իրականացել: Գյուղատնտեսության ոլորտի օրենսդրությունը չի սահմանում ոչ մեծ ֆերմերական տնտեսությունների իրավական կարգավիճակը, որոնք զբաղվում են անասնաբուծությամբ կամ որոշ գյուղատնտեսական կուլտուրաների աճեցմամբ: Բացի այդ, այսօր շատ ֆերմերներ չեն պահպանում անասնաբուծական տնտեսությանն անհրաժեշտ բազմաթիվ պայմաններ: Ֆերմաներում չկան անասունների համար հատուկ տեղեր և տաքացվող սենյակներ, չեն իրականացվում պլանային միջոցառումները, որոնք հսկում են անասունների վակցինացումը, իսկ անասնաբուժական ծառայությունների աշխատանքն աչքի չի ընկնում իր արդյունավետությամբ: Համակարգային այս թերաշխատանքները, իհարկե, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունն ապահովագրողի համար դարձնում են ծայրաստիճան անարդյունավետ: Սակայն կա նաև հակառակ արդյունքը, ապահովագրությունը խթան կհանդիսանա այդ տարրական նորմերի և տնտեսվարման պրոցեդուրաների ներդրման համար: Այնուամենայնիվ, խոշոր եղջերավոր անասունների ապահովագրությունը հանդիսանում է, գտնում են ընկերության մասնագետները, ագրոապահովագրության ոլորտի ամենա իրական ուղղություններից մեկը: Այսօր “Նաիրի Ինշուրանս” ընկերությունն ունի գործող պայմանագրեր: Այդ պայմանագրերով ապահովագրավճարի չափը սահմանվել է ապահովագրական գումարի 6-7 տոկոսի չափով:

Եթե խոշոր եղջերավոր անասունների ապահոագրույթունը քիչ թե շատ հասկանալի է, ապա ագրարային կուլտուրաների ապահովագրությունը, նշում են ընկերությունում, ավելի դժվարին խնդիր է, քանի որ պահանջում է հնարավոր ռիսկերի գնահատման և դրանց վրա հասնելու հավանականության նկատմամբ մեթոդաբանական մոտեցում:

Ագրարային ռիսկերի ապահովագրության զարգացած համակարգ ունեցող երկրներում մեծ մասսայականություն է վայելում այն պրոդուկտները, որոնք ֆերմերներին թույլ են տալիս ապահովագրվել միայն մեկ կամ մի քանի ռիսկերից: Նման պրոդուկտները, բացատրում են ընկերությունում, ապահովագրական պաշտպանվածություն են տրամադրում որոշակի, նախատեսված ռիսկերից միայն և ֆերմերների վրա նստում են ավելի էժան, քան համալիր ապահովագրության պրոդուկտները, որոնք սովորաբոր ներառում են ռիսկերի մեծ ցանկ: Դրանք մշակվում են, այսպես կոչված ինդեքսային ապահովագրության, մասնավորապես, բերքատվության և բնակլիմայական ինդեքսների կիրառմամբ:

Ինդեքսային ապահովագրության պրոդուկտները, նշում են ընկերությունում, կարող են հետաքրքիր լինել նաև հայ ֆերմերներին, մանավանդ, որ բերքատվությունը մեր երկրում “տառապում է” բնական կատակլիզմներից ավելի սակավ, քան այլ երկրներում: Ներկայումս Նաիրի Ինշուրանսի մասնագետներն աշխատում նման պրոդուկտի ստեղծման ուղղությամբ, իրականացնելով ագրարային ոլորտի մոնիտորինգ, ինչը թույլ կտա բացահայտել գյուղի տեղական առանձնահատկությունները, գնահատել հնարավոր ռիսկերի հավանականությունը, ինչպես նաև բերքատվության վրա դրանց ազդեցության աստիճանը:

Մեր շուկայի համար ամենահավանական և գործուն տարբերակը կարող է լինել նաև գյուղատնտասական արտադրության ռիսկերի ապահովագրությունը: Խոսքը գնում է սննդի և վերամշակող արդյունաբերություննների ձեռնարկությունների մասին, առաջին հերթին կաթնամթերքի արտադրության ձեռնարկությունների մասին: Ի դեպ, ժողովրդական տնտեսության այս ոլորտը վերջին տարիներին լուրջ փոփոխություններ է կրել: Քիչ թե շատ կարգավորված այդ շուկայում ներկայումս աշխատում է ավելի քան 80 փոքր և միջին ձեռնարկություն, տալով միջազգային շուկայի համար բավականին մրցունակ արտադրանք: Մասնագետները նշում են, որ այդ շուկայի մասնակիցները շահագրգռված են ապահովագրական պաշտպանվածություն ունենալու հարցում, փորձելով հնարավորին չափով իջեցնել դրա արժեքը: Ապահովագրության մեջ նրանք առաջին հերթին դիտում են իրենց բիզնեսը ֆինանսական կորուստներից զերծ պահելու հանգամանքը և հաճախ են ապահովագրողներին դիմում նրանց համար, գործնականում, անլուծելի խնդիրներով: “Նաիրի Ինշուրանսում” պատմում են, որ միայն անցյալ ամիս նման առաջարկություններով ընկերությանն է դիմել սննդի արդյունաբերության ոլորտի 12 գործարար: Ապահովագրական ընկերությունները, իհարկե, դեմ չեն ապահովագրական պաշտպանվածություն տրամադրել նրանց, սակայն ագրարային հատվածի ձեռնարկությունների հետ աշխատելու հարցում տեղեկատվական բազայի և մեթոդաբանական մշակումների պակաս են զգում:

Այսպիսով, այդ ձեռներեցների հետ աշխատելու համար անհրաժեշտ մեխանիզմների մշակումը կպահանջի բավականաչափ ժամանակ, որակյալ կադրեր, ինչպես նաև նյութական ռեսուրսներ: Այսօր, երկրում ԱՊՊԱ ներդրման պայմաններում, ապահովագրողները հազիվ թե ձեռնամուխ լինեն նման ծավալներով գործի: Այլ բան է, որ ագրոռիսկերի ապահովագրությունն ապագայում ապահովագրողներին թույլ կտա դիվերսիֆիկացնել ռիսկերը, որոնք կապված են ԱՊՊԱ վնասաբերության հնարավոր աճի հետ: Իսկ այդ ուղղությամբ, հնարավոր է, ժամանակն է մտածել, ինչը կարող է ևս մեկ քայլ հանդիսանալ երկրում ապահովագրական բիզնեսի զարգացման համար բարենպաստ ռեգուլյատիվ դաշտ ստեղծելու գործում:

Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.01.2026
RUB4.72-0.15
USD381.550.19
EUR445.99-3.02
GBP513.64-1.96
CAD277.13-1.50
JPY24.37-0.10
CNY54.620.06
CHF480.18-3.66